Տպել ՀԴՄ X/Z հաշվետվություն գործողության միջոցով համակարգից հրաման է ուղարկվում համակարգին համակցված ՀԴՄ սարքին X կամ Z հաշվետվություն տպելու մասին:
Գործողությունը կատարելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Նշվում է ժամանակահատվածը, որի համար պետք է տպվի հաշվետվությունը: |
Դրամարկղ |
Լրացվում է դրամարկղը, որի համար անհրաժեշտ է ձևավորել հաշվետվությունը: |
Բաժին |
Նշվում է ՀԴՄ բաժնի համարը, որի համար անհրաժեշտ է ձևավորել հաշվետվությունը: Դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը կտպվի բոլոր բաժինների համար: |
ՀԴՄ օպերատոր |
Նշվում է ՀԴՄ օպերատորի համարը: |
Գործարք |
Նշվում է գումարի վճարման եղանակը Կանխիկ, Անկանխիկ: Դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն բոլոր տեսակի գործարքները: |
Հաշվետվություն |
Ընտրվում է ՀԴՄ հաշվետվության ձևը X կամ Z: |