Փաստաթղթերի վերահամարակալում

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Գործողություններ >

Փաստաթղթերի վերահամարակալում

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթղթերի վերահամարակալում հնարավորությունը, հասանելի է միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:

 

Փաստաթղթերի վերահամարակալում գործողությունը նախատեսված է փաստաթղթերը տարվա կտրվածքով վերահամարակելու համար: Բացվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը:

 

Accounting.Operations.DocumentRenumbering1

 

Դաշտ

Նշանակություն

Տարի

Լրացվում է տարին: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ տարին:

Փաստաթղթի տեսակ

Լրացվում է փաստաթղթի տեսակը:

Վիճակ

Լրացվում է փաստաթղթի վիճակը:

Համարի սկզբնական արժեք

Լրացվում է այն սկզբնական արժեքը, որից կսկսվի ընտրված փաստաթղթի վերահամարակալումը:

Դրամարկղ

Դրամարկղի մուտքի օրդեր և Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթի տեսակները ընտրելիս դիալոգ պատուհանում կցուցադրվի Դրամարկղ դաշտը: Այս դաշտում ընտրելով դրամարկղ` հնարավոր կլինի վերահամարակալել միայն տվյալ դրամարկղին պատկանող փաստաթղթերը: Դաշտի արժեքը դատարկ լինելու դեպքում համարակալումը կկատարվի նշված տեսակի բոլոր փաստաթղթերում:

Հաշվարկային հաշիվ

Վճարման հանձնարարագիր փաստաթղթի տեսակը ընտրելիս դիալոգ պատուհանում կցուցադրվի Հաշվարկային հաշիվ դաշտը: Այս դաշտում ընտրելով հաշվարկային  հաշիվ ` հնարավոր կլինի վերահամարակալել միայն տվյալ հաշվեհամարին պատկանող փաստաթղթերը: Դաշտի արժեքը դատարկ լինելու դեպքում համարակալումը կկատարվի նշված տեսակի բոլոր փաստաթղթերում: