Գործիքը նախատեսված է ապրանքների և ծառայությունների կամ ապրանքների և ծառայությունների ընտրված խմբի համար նոր գների ձևավորման կամ գործող գների փոփոխման համար: Այդ գործընթացը կարելի է կատարել Ապրանքներ և ծառայությունների տեղեկատուից առանձին ապրանքի կամ ծառայության կամ նշված տողերի համար: Ցուցակի ձևավորման համար անհրաժեշտ է նշել անհրաժեշտ ապրանքների կամ ծառայությունների տողերը: Ցուցակը ձևավորելուց հետո պետք է կոնտեքստային ցանկից ընտրել Գների ձևավորում հրամանը: Այս հրամանի միջոցով Էկրանին կհայտնվի դիալոգ պատուհան, որն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Լրացվում է այն ամսաթիվը, որի դրությամբ պետք է մուտքագրել նոր գները: |
Գործողություն |
Ցուցակ տիպի դաշտ է: Ընտրվում է գործողության կոդը: Նշված տողերի համար կարելի է մուտքագրել նոր գներ կամ ձևավորել գները բանաձևի միջոցով: |
Գնի տեսակ |
Պատուհանի այս տողում տեղադրված են հինգ ցուցակ տիպի դաշտեր: Առաջին դաշտը ընդունում է արժեքներ Գնի տեսակներ տեղեկատուից: Այս դաշտում լրացվում է այն տեսակը, որի համար պետք է ձևավորել նոր արժեքներ: Վերջին չորս դաշտերը կարելի է խմբագրել միայն Ձևավորել գները բանաձևի միջոցով գործողության ժամանակ: Այս գործողությունը թույլ է տալիս ձևավորել նոր գինը` հիմնվելով արդեն գործող գների կամ ապրանքների ինքնարժեքների վրա: Օրինակ`վաճառքի գինը կարելի է հայտարարել հավասար ինքնարժեք գումարած 20% հավելագին: Դրա համար = նշանից հետո պետք է լրացնել որպես հիմք ընդունված գնի տեսակը, հետո` + նշանը, նախավերջին դաշտում լրացնել 20.000 և վերջին դաշտում` %: Նոր գինը կարելի է հաշվարկել նաև նախավերջին դաշտում նշելով գումար, իսկ վերջին դաշտում միավոր արժեքը: |
Գնի կլորացման աստիճան |
Ցուցակ տիպի դաշտ է: Լրացվում է աստիճանը, որի չափով նոր գինը հաշվարկի վերջում պետք է կլորացվի: Դաշտի դատարկ լինելու դեպքում կլորացում չի կատարվում: |
Մեկնաբանություն |
Կարելի է նշել գների փոփոխության վերաբերյալ մեկնաբանություն, որը հետագայում կարելի է տեսել Գներ տեղեկատուում: |
Կլորացնել միշտ դեպի վերև |
Նշված լինելու դեպքում նոր գինը հաշվարկի վերջում կլորանում է դեպի վերև: |
Ձևավորել լրացուցիչ չ/մ-ի համար |
Նշված լինելու դեպքում գները կձևավորվեն ապրանքի լրացուցիչ չափման միավորի համար: |
Կատարել կոճակը սեղմելուց հետո էկրանին կհայտնվի աղյուսակ պարունակող պատուհան, որն ունի հետևյալ սյուները.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Այս սյունում երևում են ընտրված ապրանքներ կամ ծառայությունների կոդերը: |
Անվանում |
Երևում են ընտրված ապրանքների կամ ծառայությունների անվանումները: |
Չ/Մ |
Երևում են ընտրված ապրանքների կամ ծառայությունների չափման միավորները: |
Ձևավորվող գնի գործող արժեք |
Երևում են ընտրված ապրանքների կամ ծառայությունների ձևավորվող գների գործող արժեքները: |
Ձևավորվող գնի նոր արժեք |
Երևում են ընտրված ապրանքների կամ ծառայությունների ձևավորվող գների նոր արժեքները: Օգտագործողը անմիջապես այդ վանդակներում կարող է մուտքագրել նոր գները կամ խմբագրել նոր հաշվարկվածը: |