Հաճախ անհրաժեշտ է լինում տարբեր զեղչային կամ մարկետինգային մեխանիզմներ կիրառելու համար ապրանքները դասակարգել տարբեր սեգմենտներում: Այս տեղեկատուում լրացվում են սեգմենտները` ըստ որոնց դասակարգվելու են ապրանքները, օրինակ` Լիկվիդացիոն ապրանքների սեգմենտ:
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Ապրանքների սեգմենտներ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Ապրանքների սեգմենտի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Ապրանքների սեգմենտի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Տեղեկատուի կոնտեքստային ցանկից կարելի է Խմբագրել, Հեռացնել, Պատճենել տողը, ինչպես նաև բացել տվյալ սեգմենտում ընդգրկվող ապրանքների ցանկը` Ապրանքները ըստ սեգմենտների տեղեկատուն: