Գներ

Ուղղորդիչ:  Գնումներ > Տեղեկատուներ > Ապրանքների և ծառայությունների ենթատեղեկատուներ >

Գներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն նախատեսված է ապրանքի կամ ծառայության վաճառքի կամ ձեռքբերման գների գրանցման և խմբագրման համար։ Յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության համար կարելի է գրանցել մեկից ավելի գներ։ Օրինակ` մանրածախ, մեծածախ, գնման և այլն։ Կազմակերպությունում գործող գների տեսակները նկարագրվում են Գների տեսակներ տեղեկատուում։   

Գրանցված գները օգտագործվում են փաստաթղթերի մուտքագրման, հաշվետվությունների և գնացուցակների ձևավորման ժամանակ։ Փաստաթղթերում ապրանքների տվյալների մուտքագրման ժամանակ համակարգն ավտոմատ լրացնում է նշված տեսակի գինը, որը գործում է փաստաթղթի ամսաթվի դրությամբ։

Նախքան տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Գներ դիալոգի պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է։ Տեղեկատուի մեջ կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված գները։

Գնի տեսակ

Դաշտը լրացված լինելու դեպքում տեղեկատուում ընդգրկվում են միայն նշված տեսակի գները, հակառակ դեպքում` բոլոր տեսակի գները։

Խումբ

Այս դաշտը լրացված լինելու դեպքում տեղեկատուում ընդգրկվում են միայն նշված խմբի գները, հակառակ դեպքում` բոլոր գները։

Ապրանք կամ ծառայություն

Ընդունում է արժեքներ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից։ Այս դաշտը լրացված լինելու դեպքում տեղեկատուի մեջ ընդգրկվում է միայն նշված ապրանքի կամ ծառայության գինը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների և ծառայությունների գները։  

 

Ենթատեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Ապրանքի կամ ծառայության գին դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։

Պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է։ Նշվում է գնի սահմանման ամսաթիվը։

Կոդ

Ապրանքի կամ ծառայության կոդը:

Գնի տեսակ

Գնի տեսակի կոդը։ Ընդունում է արժեքներ Գնի տեսակներ տեղեկատուից։

Միավոր

Չափման միավորի կոդը, որի համար սահմանվում է գինը։ Ընդունում է արժեքներ տվյալ Ապրանքի կամ ծառայության չափման միավորներ ենթատեղեկատուից։

Արժույթ

Չխմբագրվող դաշտ է, որի արժեքը սահմանվող գնի արժույթը։ Ավտոմատ կերպով լրացվում է ընտրված գնի տեսակի արժույթը։

Գին

Ապրանքի գինը։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն գնի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

note Նշում

Ապրանքի կամ ծառայության համար չի թույլատրվում մեկ օրում սահմանել նույն գնի տեսակով և նույն չափման միավորով մեկից ավելի գին։