Պատվերների ձևավորման պարամետրեր (min-max)

Ուղղորդիչ:  Գնումներ > Տեղեկատուներ > Ապրանքների և ծառայությունների ենթատեղեկատուներ >

Պատվերների ձևավորման պարամետրեր (min-max)

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատ ձևավորել պատվերներ` հիմնվելով min-max մեթոդի վրա: Պատվերների ձևավորման պարամետրեր տեղեկատուն նախատեսված է ապրանքների մնացորդների նվազագույն (min) և առավելագույն (max) քանակային մեծությունները սահմանելու համար: Ըստ այդ սահմանված քանակների և մնացորդներում առկա քանակների` համակարգն առաջարկում է պատվիրման ենթակա քանակներ: Այդ քանակները ցուցադրվում են Ապրանքների մնացորդներ հաշվետվությունում, որտեղից էլ նշված տողերի համար կարելի է ստեղծել Պատվեր մատակարարին փաստաթուղթ:

Պատվիրման ենթակա քանակները հաշվարկվում են min-max մեթոդի համաձայն.

1. եթե ապրանքի մնացորդը փոքր է նվազագույն (min) քանակից, պատվիրման ենթակա քանակն առաջարկվում է առավելագույն (max) քանակի չափով,

2. եթե ապրանքի մնացորդը գտնվում է նվազագույն (min) և առավելագույն (max) քանակների միջակայքում, ապա պատվիրման ենթակա քանակը որոշվում է հետևյալ կերպ` առավելագույն (max) քանակից հանվում է մնացորդը և գումարվում նվազագույն (min) քանակը:
 

Պատվերների ձևավորման պարամետրեր (min-max) տեղեկատուն կանչելիս բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Պահեստ

Լրացվում է պահեստի կոդը: Ընդունում է արժեքներ Պահեստներ տեղեկատուուից: Դաշտը լրացված լինելու դեպքում ցանկում կընդգրկվեն միայն նշված պահեստով ապրանքների համար սահմանված պարամետրերը: Եթե դաշտը դատարկ է, ապա տեղեկատուում կցուցադրվի բոլոր պահեստների համար սահմանված պարամետրերը:

Խումբ

Լրացվում է ապրանքի կոդը: Ընդունում է արժեքներ Ապրանքների և ծառայությունների խմբեր տեղեկատուուից:  Դաշտը լրացված լինելու դեպքում ցանկում կընդգրկվեն միայն նշված խմբի ապրանքների համար սահմանված պարամետրերը: Եթե դաշտը դատարկ է, ապա տեղեկատուում կցուցադրվեն բոլոր խմբերի ապրանքները:

Ապրանք

Լրացվում է ապրանքի կոդը: Ընդունում է արժեքներ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուուից:  Դաշտը լրացված լինելու դեպքում ցանկում կընդգրկվեն միայն նշված  ապրանքի համար սահմանված պարամետրերը: Եթե դաշտը դատարկ է, ապա տեղեկատուում կցուցադրվեն բոլոր ապրանքները:

 
Նոր տողի ավելացման և մուտքագրվածի խմբագրման պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Պահեստ

Լրացվում է պահեստի կոդը: Ընդունում է արժեքներ Պահեստներ տեղեկատուուից: Դաշտը լրացված լինելու դեպքում ապրանքի նվազագույն (min) և առավելագույն (max) քանակները կվերաբերեն նշված պահեստին: Եթե դաշտը դատարկ է, ապա լրացված  նվազագույն (min) և առավելագույն (max) քանակները կհամարվեն բոլոր պահեստների համար ընդհանուր պարամետրեր:  

Կոդ

Լրացվում է ապրանքի կոդը, որի համար սահմանվում են նվազագույն (min) և առավելագույն (max) քանակները: Պարտադիր լրացվող դաշտ է: Ընդունում է արժեքներ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուուից:

Նվազագույն քանակ (min)

Նշվում է ապրանքի մնացորդի քանակային մեծությունը, որի առկայությունն անհրաժեշտ է կազմակերպությունում։ Նշված ցուցանիշը թույլ է տալիս Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվությունը կազմել միայն այն ապրանքների համար, որոնց մնացորդները փոքր են նշված մեծությունից։ Դրա համար անհրաժեշտ է հաշվետվությունը կանչելիս դիալոգ պատուհանում Նվազագույն քանակներ ցանկից ընտրել Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները արժեքը։

Առավելագույն քանակ (max)

Նշվում է ապրանքի մնացորդի առավելագույն (max) քանակային մեծությունը պատվերի ձևավորման համար: