Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուին պատկանող բոլոր ապրանքները կամ ծառայությունները կարելի խմբավորել ըստ որոշակի հայտանիշների։ Օրինակ` կարելի է կենցաղային տեխնիկան խմբավորել ըստ Սառնարաններ, Արդուկներ և Թեյնիկներ տեսակների։ Խմբերն օգտագործվում են փաստաթղթերի մուտքագրման, հաշվետվությունների ձևավորման և այլ գործողությունների ժամանակ։ Փաստաթղթերում ապրանքի տողը հեշտ գտնելու համար կարելի է սկզբից ընտրել խումբը, որին այն պատկանում է։ Մի շարք հաշվետվություններ կարելի է ձևավորել նշված խմբին պատկանող ապրանքների համար։
Ապրանքների և ծառայությունների խմբավորումները կազմակերպելու համար նախատեսված է Ապրանքների և ծառայությունների խմբեր ծառատիպ տեղեկատուն։ Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Ապրանքի կամ ծառայության խումբ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Ապրանքի կամ ծառայության խմբի կոդը։ Նոր ավելացվող ապրանքի կամ ծառայության խմբի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված ապրանքի կամ ծառայության խմբի կոդից: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Ապրանքի կամ ծառայության խմբի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Կուտակիչ |
Տվյալ խմբի անմիջապես մեկ մակարդակ վերև կուտակիչ խմբի կոդը, որոշում է նաև նրա տեղը ծառում |
Օնլայն խանութ` Անվանում (անգլերեն) |
Ապրանքի կամ ծառայության խմբի անգլերեն անվանումը: Կարող է օգտագործվել օնլայն խանութում արտացոլելու համար: |
Օնլայն խանութ` Անվանում (ռուսերեն) |
Ապրանքի կամ ծառայության խմբի ռուսերեն անվանումը: Կարող է օգտագործվել օնլայն խանութում արտացոլելու համար: |
Նշում |
---|
Ապրանքի կամ ծառայության խմբի տողը հնարավոր չէ հեռացնել, եթե գոյություն ունեն այդ խմբին պատկանող ապրանքներ կամ ծառայություններ։ |