Համակարգում թույլատրվում է կոմպլեկտ հանդիսացող ապրանքները բաժանել բաղադրամասերի։ Այդ գործողությունն իրականացվում է Ապակոմպլեկտավորում փաստաթղթի միջոցով։ Բաժանման գործողության արդյունքում պահեստ են մուտքագրվում որոշ քանակությամբ կոմպլեկտի բաղադրամասեր և ելքագրվում են տրված քանակությամբ կոմպլեկտներ։ Փաստաթղթի գրանցման ժամանակ կոմպլեկտը ելքագրվում է ինքնարժեքով։ Բաղադրամասերը մուտքագրվում են արժեքներով, որոնք հաշվարկվում են բաղադրամասերի գնային գործակիցների հարաբերությունների հիման վրա։ Այս գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է նախօրոք նկարագրել կոմպլեկտը` նշելով բաղադրամասերի Գնի մաս գործակիցները։ Կոմպլեկտը նկարագրվում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի` ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից` Կոմպլեկտի բաղադրամասեր հրամանի միջոցով։
Դիտարկենք այս հաշվարկը պարզաբանող մի օրինակ։ Դիցուք կոմպլեկտը բաղկացած է երկու բաղադրամասից։ Բաղադրամասերից մեկի Գնի մաս գործակիցը հավասար է 10-ի, իսկ մյուսինը` 20։ Եթե ապակոմպլեկտավորման ժամանակ կոմպլեկտի ինքնարժեքը հավասար է 4500 դրամի, ապա բաղադրամասերը կմուտքագրվեն պահեստ` համապատասխանաբար 1500=4500x10/(10+20) և 3000=4500x20/(10+20) դրամ գներով (պահպանվում է հարաբերությունը գործակիցների միջև 1։2)։
Ապակոմպլեկտավորում փաստաթուղթը գրանցելիս կարելի է ավելացնել կամ պակասեցնել նախօրոք նկարագրված բաղադրամասերը։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ապակոմպլեկտավորում փաստաթղթի գույքագրում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Ապակոմպլեկտավորում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Պահեստ ելքի |
Պահեստը, որտեղից ելքագրվում է կոմպլեկտը: |
Պահեստ մուտքի |
Պահեստը, որտեղ մուտքագրվում են կոմպլեկտի բաղադրամասերը։ |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Կոմպլեկտ |
Կոմպլեկտի կոդը: |
Միավոր |
Կոմպլեկտի չափման միավորը, որի համար մուտքագրվում է քանակը: |
Քանակ |
Ելքագրվող ապրանքի (կոմպլեկտի) քանակը: |
Խմբաքանակ |
Այս դաշտում լրացվում է ելքագրվող կոմպլեկտի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Կոմպլեկտի բաղադրամասեր ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Լրացնել կոճակը սեղմելիս Կոմպլեկտի բաղադրամասեր ցուցակը լրացվում է, այն կարելի է փոփոխել` ավելացնելով, հեռացնելով կամ խմբագրելով տողերը:
Կոմպլեկտի բաղադրամասեր աղյուսակն ունի հետևյալ սյուները.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Ապրանքի կոդն է։ |
Անվանում |
Ապրանքի անվանումն է։ |
Միավոր |
Լրացվում է բաղադրամասի այն չափման միավորը, որով այդ ապրանքը մտնում է կոմպլեկտի մեջ։ |
Քանակ |
Ապրանքի քանակը։ Այս թիվը հավասար է կոմպլեկտի մեջ տվյալ բաղադրամասի քանակի և կոմպլեկտների քանակի արտադրյալին։ |
Գնի մաս |
Լրացվում է կոմպլեկտի մեջ նկարագրված բաղադրամասի Գնի մաս գործակիցը։ |
Գումարի մաս |
Այս դաշտը հավասար է Քանակ և Գնի մաս դաշտերի արտադրյալին։ |
Հատկություն 1 |
Նշվում է կոմպլեկտի Հատկություն 1-ի արժեքը, որը պետք է լրացված լինի հատկությունների արժեքներ տեղեկատուում: |
Հատկություն 2 |
Նշվում է կոմպլեկտի Հատկություն 2-ի արժեքը, որը պետք է լրացված լինի հատկությունների արժեքներ տեղեկատուում: |
Նշում |
---|
Ապակոմպլեկտավորում փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի MTDecomplectationGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import): |