Ապրանքների գույքագրում փաստաթղթի միջոցով կատարվում է մեծածախ պահեստում ապրանքների գույքագրումը։ Լրացնել կոճակը սեղմելիս Ապրանքների ցուցակում լրացվում են տվյալ պահեստում գոյություն ունեցող ապրանքները` հաշվառված քանակներով։ Ցուցակի յուրաքանչյուր տողը կարելի է խմբագրել և նշել տվյալ ապրանքի փաստացի առկայությունը պահեստում։ Փաստաթղթի գրանցումը չի ազդում հաշվառման մատյանների վրա, սակայն գույքագրման հիման վրա հնարավոր է ստեղծել Պահեստի մուտքի օրդեր կամ Ապրանքների մնացորդների մուտք (եթե ապրանքների փաստացի քանակը գերազանցում է հաշվառված քանակը) կամ Պահեստի ելքի օրդեր կամ Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) (եթե ապրանքների փաստացի քանակն ավելի քիչ է, քան հաշվառվածը)։
Ապրանքների գույքագրում փաստաթուղթը նաև ծառայում է Պաշարների գույքագրման ցուցակ ձևը կազմելու և տպելու համար:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ապրանքների գույքագրում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Ապրանքների գույքագրում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Պահեստ |
Պահեստը, որտեղ կատարվում է գույքագրումը։ Ընդունում է արժեքներ Պահեստներ տեղեկատուից։ |
Ապրանքների խումբ |
Լրացվում է գույքագրվող Ապրանքների խումբը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում ցուցակում կընդգրկվեն միայն այդ խմբին պատկանող ապրանքների տվյալները, հակառակ դեպքում` բոլոր խմբերի ապրանքների տվյալները: Ապրանքների ցուցակը լրացնելուց հետո այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթն է։ |
Արտարժույթի փոխարժեք |
Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Ապրանքների ցուցակ լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Լրացնել կոճակը սեղմելիս Ապրանքների ցուցակ պատուհանում լրացվում են փաստաթղթում նշված ամսաթվին պահեստում հաշվառված ապրանքները։ Այդ ցուցակը կարելի է խմբագրել` նրանում տողեր ավելացնել, հեռացնել, կամ եղած տողերը փոփոխել։ Թարմացնել կոճակը համապատասխանեցնում է Ապրանքների ցուցակը փաստաթղթում նշված ամսաթվին պահեստում հաշվառված ապրանքների առկայության հետ` անփոփոխ թողնելով կատարված փոփոխությունները։
Փաստաթղթի Ապրանքների ցուցակում տողեր կարելի է ներմուծել տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5
Ապրանքների ցուցակ աղյուսակն ունի հետևյալ սյուները.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Նշվում է ապրանքի կոդը: Եթե Ապրանքներ տեղեկատուում տվյալ ապրանքը գրանցված չէ, այն կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Ապրանքի տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Անվանում |
Ապրանքի անվանումը։ |
Միավոր |
Ապրանքի հիմնական չափման միավորը |
Հաշվառված քանակ |
Տվյալ ապրանքի հաշվառված քանակը պահեստում` հիմնական չափման միավորով։ |
Փաստացի քանակ |
Սկզբում այս դաշտի արժեքը լրացվում է հավասար Հաշվառված քանակ դաշտի արժեքին, սակայն եթե պահեստում տվյալ ապրանքի փաստացի քանակն այլ է, այս դաշտը կարելի է խմբագրել և գրել փաստացի առկայությունը։ |
Շեղում |
Փաստացի և հաշվառված քանակների տարբերությունը։ |
Հաշվառված գումար |
Տվյալ ապրանքի հաշվառված ինքնարժեքների հանրագումարը նշված պահեստում։ |
Գին |
Սկզբում այս դաշտի արժեքը լրացվում է հավասար Հաշվառված գումար դաշտի արժեքը բաժանած Հաշվառված քանակ դաշտի արժեքին (ապրանքի միջին գինը տվյալ պահեստում), սակայն, եթե միջին գինն այլ է, այս դաշտը կարելի է խմբագրել։ |
Փաստացի գումար |
Սկզբում այս դաշտի արժեքը լրացվում է հավասար Հաշվառված գումար դաշտի արժեքին, սակայն եթե տվյալ ապրանքի ինքնարժեքների գումարն այլ է, այս դաշտը կարելի է խմբագրել և գրել փաստացի գումարը: |