Պահեստի ելքի օրդեր փաստաթուղթն օգտագործվում է պահեստից ապրանքների ելքերը գրանցելու համար։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 2 էջից` Ընդհանուր և Լրացուցիչ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պահեստի ելքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Պահեստի ելքի օրդերի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Պահեստ |
Պահեստը, որտեղից ելքագրվում են ապրանքները։ Ընդունում է արժեքներ Պահեստներ տեղեկատուից։ Ելքագրման պահեստը կարող է լինել ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ։ |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է պահեստի ելքը: Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Ապրանքների գույքագրում և Ապրանքների գույքագրում (Մանրածախ) փաստաթղթերը: Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում է փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն, ինչպես նաև Անվանացուցակ աղյուսակը:
Եթե Պահեստ դաշտում նշված է մեծածախ պահեստ, ապա ցուցակում լրացվում են ելքագրվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը և խմբաքանակը։ Մանրածախ պահեստի դեպքում` ավելանում են Վաճառքի գին և Գումար դաշտերը։ Ցուցակում տող գրանցելիս, համակարգն ավտոմատ լրացնում է տվյալ պահեստում տվյալ ապրանքի համար սահմանված վաճառքի գինը։ Եթե տվյալ ապրանքի համար պահեստում սահմանված են մի քանի վաճառքի գներ, ապա օգտագործողը կարող է ընտրել դրանցից որևէ մեկը։ Համակարգն ավտոմատ լրացնում է սահմանված գներից փոքրագույնը։
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են լրացուցիչ տվյալներ, որոնք օգտագործվում են փաստաթղթի տպվող ձևերում։
Դաշտ |
Նշանակություն |
Լիազորագիր |
Լիազորագրի համարը: |
Միջնորդ |
Լրացվում է միջնորդը, այն կարելի է ընտրել Արտահայտություններ տեղեկատուից: |
Ավտ/Բեռնարկղ |
Ավտո բեռնարկղի համարը: |
Գլխավոր հաշվապահ |
Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել: |
Թույլատրեց |
Թույլատրողի Ա.Ա.Հ., այն կարելի է ընտրել Արտահայտություններ տեղեկատուից: |
Պահանջել է |
Նյութական պատասխանատու անձը, այն կարելի է ընտրել Արտահայտություններ տեղեկատուից: |