Այս տեղեկատուն պարունակում է ապրանքների պահպանման վայրերի մասին տվյալներ, որոնք օգտագործվում են փաստաթղթեր գրանցելիս և խմբագրելիս։ Օրինակ` պահեստներ, խանութներ, բաժիններ և այլն։ Տեղեկատուում կարելի է գրանցել ցանկացած քանակությամբ պահեստներ, սակայն գոնե մեկ պահեստի գոյությունն անհրաժեշտ է։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Պահեստ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Պահեստի կոդը։ Նոր ավելացվող պահեստի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված պահեստի կոդից։ |
Անվանում |
Պահեստի անվանումը։ |
Պահեստապետ |
Նշվում է նյութական պատասխանատու անձը: Կարող է ընդունել արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից։ |
Հասցե |
Նշվում է պահեստի հասցեն: |
Մանրածախ |
Եթե այս դրոշակը նշված է, ապա տվյալ պահեստը համարվում է մանրածախ և այնտեղ վարվում է ապրանքների հաշվառում վաճառքի գներով։ |
Նշում |
---|
Չի թույլատրվում հեռացնել այն պահեստները, որոնցով գործողություն է գրանցված։ |