Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթուղթը նախատեսված է դրամարկղի մուտքերը ձևակերպելու համար։
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Գործողության տեսակ |
Նշվում է գործողության տեսակը, որով մուտքագրվում է գումարը: Ընդունում է 1- Գումարի ստացում գործընկերոջից, 2- Մանրածախ հասույթի մուտքագրում, 3- Գումարի ստացում հաշվարկային հաշվից, 4 - Պլաստիկ քարտով վճարում (կանխավճարի ՀԴՄ կտրոնի տպում) արժեքները։ |
Դրամարկղ |
Լրացվում է այն դրամարկղը, որտեղ մուտքագրվում են դրամական միջոցները: |
Ամսաթիվ |
Դրամարկղի մուտքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Դրամարկղի մուտքի օրդերի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
ՀԴՄ կտրոնի N |
Լրացվում է Կանխավճարի ՀԴՄ կտրոնի համարը: Խմբագրման ենթակա չէ: |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա գրանցվում է դրամարկղի մուտքի օրդերը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Վճարման հանձնարարագիր, Դրամարկղի ելքի օրդեր, Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) կամ Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերը։ Հիմք-փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Փաստաթղթի արժույթ |
Փաստաթղթի արժույթն է, որով մուտքագրվում է գումարը։ |
Փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ: |
Գումար արժույթով |
Դրամարկղ մուտքագրվող գումարը` փաստաթղթի արժույթով: Դաշտին կից գտնվող կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել արժույթով գումարը բառերով: |
Գումար ԱԴՄ-ով |
Գումար արժույթով դաշտում լրացված գումարի դրամային համարժեքը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, երբ Գումար արժույթով դաշտը դրամային է: Դաշտին կից գտնվող կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել ԱԴՄ-ով գումարը բառերով: |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։ |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերոջ կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Պայմանագիր |
Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Գործընկեր դաշտը լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Կախված Արժույթ դաշտում լրացված արժույթից` ավտոմատ լրացվում է դաշտի արժեքը։ |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է կոճակը։ |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե Գործընկեր դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Վճարող |
Եթե Գործընկեր դաշտը լրացված է, ապա այդ դաշտի արժեքը ավտոմատ լրացվում է նաև այստեղ։ |
Հիմք |
Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հավելված |
Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Գլխավոր հաշվապահ |
Գլխավոր հաշվապահի անուն, ազգանունը։ Ավտոմատ լրացվում է դրույթներից: |
Գանձապահ |
Գանձապահի անուն, ազգանունը։ Ավտոմատ լրացվում է դրույթներից: |
Գործողության տեսակից կախված` փաստաթղթում ցուցադրվող դաշտերը տարբեր են: Օրինակ, եթե նշված է 2- Մանրածախ հասույթի մուտքագրում արժեքը, ապա Գործընկերոջ հետ կապված դաշտերը փոխարինվում են Ելքի դրամարկղ և Աշխատակից դաշտերով` հնարավորություն տալով կատարել գումարի տեղաշարժ դրամարկղերի միջև:
Ելքի դրամարկղ |
Լրացվում է այն դրամարկղը, որտեղից ելքագրվում են դրամական միջոցները: |
Աշխատակից |
Ելքի դրամարկղի գանձապահը: Ընդունում է արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից: |
Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթերը հնարավոր է արտահանել XML ֆորմատով և ներմուծել ՀԾ-Հաշվապահ 6 համակարգ: