Համակարգում գործընկերների վերաբերյալ առկա են հետևյալ տեսակի հաշվետվությունները.
•Գործընկերների շրջանառությունության մատյան
•Գործընկերների գործողությունների մատյան
Յուրաքանչյուր հաշվետվություն ստեղծելուց առաջ բերվում է համապատասխան դիալոգ պատուհանը, որտեղ նշվում են այն պարամետրերը, ըստ որոնց պետք է ստեղծել տվյալ հաշվետվությունը:
Գործընկերների մնացորդներ հաշվետվության վերնագիրը պարունակում է ընթացիկ ամսաթիվը և այդ օրվա վերջի դրությամբ էլ ստեղծվում է հաշվետվությունը:
Գործընկերների շրջանառության մատյան, Գործընկերների գործողությունների մատյան հաշվետվությունների վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը, որով ստեղծված է հաշվետվությունը:
Գործընկերոջ քարտ հաշվետվության վերնագիրը պարունակում է այն գործընկերոջ կոդը, որի համար ստեղծվում է: