Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկում արտացոլվում է մանրամասն տեղեկատվություն ձեռքբերված ապրանքների ինչպես ընդհանուր, այնպես էլ միավորի հաշվով ինքնարժեքի վերաբերյալ: Հաշվետվությունը ձևավորվում է Պահեստի մուտքի օրդերի և դրա հիման վրա ստեղծված Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթերի տվյալներով:
Հաշվետվությունը կանչելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դիալոգ պատուհանը կատարել տալիս առաջարկվում են տվյալ ժամանակահատվածի գրանցված Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթերը: |
Գործընկեր |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը ձևավորելու համար առաջարկվում է միայն տվյալ գործընկերոջ Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթերը: |
Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում գումարները ներկայացվում են դրամով և առանց ԱԱՀ-ի։ |
Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում գումարները ներկայացվում են դրամով և ներառյալ ԱԱՀ-ի։ |
Ցույց տալ գումարները USD-ով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում գումարները ներկայացվում են USD-ով։ |
Հաշվետվության դիալոգ պատուհանում Կատարել կոճակը սեղմելուց հետո երևում է լրացված պարամետրերին համապատասխան Գնման փաստաթղթերի մատյան: Անհրաժեշտ Պահեստի մուտքի օրդերն ընտրելուց հետո կձևավորվի ինքնարժեքի հաշվարկ հաշվետվությունը: