Հաշվետվությունը նախատեսված է գործընկերների հետ կապված գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում է տվյալ ժամանակահատվածում գործընկերոջ հետ կատարված գործողությունները։ |
Խումբ |
Նշվում է գործընկերների խումբը: Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ խմբին պատկանող գործընկերների հետ կատարված գործողություններ, հակառակ դեպքում` բոլոր գործողությունները։ |
Գործընկեր |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։ |
Պայմանագիր |
Դաշտը կարելի է լրացնել, երբ նշված է Գործընկեր: Լրացնելու դեպքում հաշվետվությունում երևում են միայն տվյալ պայմանագրի շրջանակներում կատարված գործողությունները, հակառակ դեպքում` գործողությունները բոլոր պայմանագրերով։ |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: Պայմանագիր դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է տվյալ պայմանագրի արժույթը։ |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է 1 - Ցույց տալ գումարները դրամով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ 2 - Ցույց տալ գումարները արժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ 3 - Ցույց տալ գումարները և դրամով և արժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։ |
Փաստաթղթի տեսակ |
Նշվում է փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի տեսակներ: |
Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է դիտել հաշվետվության ընթացիկ տողի (փաստաթղթի) տպելու ձևը, խմբագրել այն կամ հեռացնել: