Հաշվետվությունը նախատեսված է գործընկերների մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվությունում կարտացոլվեն գործընկերների մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Խումբ |
Նշվում է գործընկերների խումբը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված խմբի գործընկերները: |
Գործընկեր |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։ |
Պայմանագիր |
Դաշտը կարելի է լրացնել, երբ նշված է Գործընկեր: Լրացնելու դեպքում հաշվետվությունում երևում է միայն տվյալ պայմանագրին վերաբերող մնացորդը, հակառակ դեպքում` մնացորդը բոլոր պայմանագրերով։ |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: Պայմանագիր դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է տվյալ պայմանագրի արժույթը։ |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է 1 - Ցույց տալ գումարները դրամով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են ներկայացված դրամային համարժեքով։ 2 - Ցույց տալ գումարները արժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ 3 - Ցույց տալ գումարները և դրամով և արժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։ |
Բացված ըստ պայմանագրերի |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում տարբեր պայմանագրերի շրջանակներում մնացորդները երևում են առանձին տողերով։ |
Ցույց տալ գործընկերոջ տվյալները |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում կցուցադրվի գործընկերոջ տվյալները: |
Գործընկերների մնացորդներ հաշվետվությունում երևում է գործընկերոջ մնացորդը նշված օրվա վերջում:
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Գործընկերոջ քարտը: