Գործընկերների շրջանառության մատյան

Ուղղորդիչ:  Գնումներ > Հաշվետվություններ > Գործընկերների հաշվետվություններ >

Գործընկերների շրջանառության մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվության մեջ արտացոլվում են գործընկերների մնացորդները նշված ժամանակահատվածի սկզբում և վերջում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում պարտքի փոփոխությունը (աճը կամ նվազումը)։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ արտացոլվում են գործընկերների մնացորդները նշված ժամանակահատվածի սկզբում և վերջում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում պարտքի փոփոխությունը (աճը կամ նվազումը)։

Խումբ

Նշվում է գործընկերների խումբը: Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ խմբին պատկանող գործընկերների շրջանառությունը, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների շրջանառությունը։

Գործընկեր

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։

Պայմանագիր

Դաշտը կարելի է լրացնել, երբ նշված է Գործընկեր: Լրացնելու դեպքում հաշվետվությունում երևում է միայն տվյալ պայմանագրի շրջանառությունը, հակառակ դեպքում` շրջանառությունը բոլոր պայմանագրերով։

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: Պայմանագիր դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է տվյալ պայմանագրի արժույթը։

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է 1 - Ցույց տալ գումարները դրամով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ 2 - Ցույց տալ գումարները արժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ 3 - Ցույց տալ գումարները և դրամով և արժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։

Բացված ըստ պայմանագրերի

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում տարբեր պայմանագրերի շրջանակներում շրջանառությունները երևում են առանձին տողերով։

Բացված ըստ գործողությունների

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում է, թե գործընկերոջ պարտքի աճը կամ նվազումը ինչ գործողության արդյունքում է տեղի ունեցել։

Գործընկերների շրջանառության մատյան հաշվետվությունում երևում են գործընկերոջ սկզբնական մնացորդը, շրջանառությունը և վերջնական մնացորդը։
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Գործընկերոջ քարտը: