Հաշվետվությունը նախատեսված է որևԷ գործընկերոջ գործողությունների վերաբերյալ քարտի ձևով տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալ ժամանակահատվածում գործընկերոջ հետ կատարված գործողությունները։ |
Խումբ |
Նշվում է գործընկերների խումբը: Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։ |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերոջ կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Պայմանագիր |
Լրացված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են միայն տվյալ պայմանագրի շրջանակներում կատարված գործողությունները, հակառակ դեպքում` գործողությունները բոլոր պայմանագրերով։ |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: Պայմանագիր դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է տվյալ պայմանագրի արժույթը։ |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` դրամով, արժույթով, դրամով և արժույթով միաժամանակ։ |
Ցույց տալ մնացորդը օրվա վերջում |
Յուրաքանչյուր օրվա գործողություններից հետո բերվում է գործընկերոջ պարտքն այդ օրվա վերջում։ |
Խմբավորել ըստ պայմանագրի |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում միևնույն պայմանագրի շրջանակներում բոլոր մուտքերն ու ելքերը երևում են մեկ տողով։ |