Դրամարկղի/բանկի հաշվետվություններ

Ուղղորդիչ:  Գնումներ > Հաշվետվություններ >

Դրամարկղի/բանկի հաշվետվություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգում դրամարկղի և բանկի վերաբերյալ առկա են հետևյալ տեսակի հաշվետվությունները.

•Դրամարկղերի մնացորդներ

•Դրամարկղերի շրջանառությունության մատյան

•Դրամարկղերի գործողությունների մատյան

•Դրամարկղի T-հաշիվ

•Բանկային հաշիվների մնացորդներ

•Բանկային հաշիվների շրջանառության մատյան

•Բանկային հաշիվների գործողությունների մատյան

•Բանկային հաշվի T-հաշիվ:
 

Յուրաքանչյուր հաշվետվություն ստեղծելուց առաջ բերվում է համապատասխան դիալոգ պատուհանը, որտեղ նշվում են այն պարամետրերը, ըստ որոնց պետք է ստեղծել տվյալ հաշվետվությունը:

Դրամարկղերի/Բանկային հաշիվների մնացորդներ հաշվետվության վերնագիրը պարունակում է ընթացիկ ամսաթիվը և այդ օրվա վերջի դրությամբ էլ ստեղծվում է հաշվետվությունը:

Դրամարկղերի/Բանկային հաշիվների շրջանառության մատյան, Դրամարկղերի/Բանկային հաշիվների գործողությունների մատյան հաշվետվությունների վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը, որով ստեղծված է հաշվետվությունը:

Դրամարկղի/Բանկային հաշվի T-հաշիվ հաշվետվության վերնագիրը պարունակում է այն Դրամարկղի/Բանկային հաշվի կոդը, որի համար ստեղծվում է: