Բոնուսի քարտ

Ուղղորդիչ:  Գնումներ > Հաշվետվություններ > Բոնուսային հաշվետվություններ >

Բոնուսի քարտ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է որևԷ գործընկերոջ բոնուսի գործողությունների վերաբերյալ քարտի ձևով տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալ ժամանակահատվածում գործընկերոջ հետ կատարված բոնուսային գործողությունները։

Խումբ

Նշվում է գործընկերների խումբը: Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Պայմանագիր

Լրացված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են միայն տվյալ պայմանագրի շրջանակներում կատարված գործողությունները, հակառակ դեպքում` բոնուսային գործողությունները բոլոր պայմանագրերով։

Ցույց տալ մնացորդը օրվա վերջում

Յուրաքանչյուր օրվա գործողություններից հետո բերվում է գործընկերոջ բոնուը այդ օրվա վերջում։

Խմբավորել ըստ պայմանագրի

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում միևնույն պայմանագրի շրջանակներում բոնուսի բոլոր կուտակումները և մարումները երևում են մեկ տողով։