Բանկային հաշիվների շրջանառության մատյան

Ուղղորդիչ:  Գնումներ > Հաշվետվություններ > Դրամարկղի/բանկի հաշվետվություններ >

Բանկային հաշիվների շրջանառության մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է բանկային հաշիվների շրջանառության մասին տեղեկատվություն ստանալու համար։

Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում է տվյալ ժամանակահատվածում բանկային հաշիվների շարժը։

Հաշիվ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ հաշվի համար, հակառակ դեպքում` բոլոր հաշիվների համար։

Արժույթ

Լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ արժույթով շարժը։

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է 1 - Ցույց տալ գումարները դրամով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ 2 - Ցույց տալ գումարները արժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ 3 - Ցույց տալ գումարները և դրամով և արժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։

 
Բանկային հաշիվների շրջանառության մատյան հաշվետվությունում երևում են հաշվի սկզբնական մնացորդը, շրջանառությունը և վերջնական մնացորդը:
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Բանկային հաշվի քարտը: