Բանկային հաշիվների գործողությունների մատյան

Ուղղորդիչ:  Գնումներ > Հաշվետվություններ > Դրամարկղի/բանկի հաշվետվություններ >

Բանկային հաշիվների գործողությունների մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է բանկային հաշիվների հետ կապված գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալ ժամանակահատվածում բանկային հաշիվներում կատարված մուտքերը և տեղի ունեցած ելքերը։

Հաշիվ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ հաշվի համար, հակառակ դեպքում` բոլոր հաշիվների համար։

Արժույթ

Լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ արժույթով կատարված գործողությունները։

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է 1 - Ցույց տալ գումարները դրամով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ 2 - Ցույց տալ գումարները արժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ 3 - Ցույց տալ գումարները և դրամով և արժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։

Փաստաթղթի տեսակ

Նշվում է փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի տեսակներ:

Ցույց տալ գործընկերներին

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվի նաև տվյալներ գործընկերների մասին (կոդը, անվանումը և պայմանագիրը)։

Գործընկեր

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն գործողությունները, որոնք կապված են տվյալ գործընկերոջ հետ: Դաշտը կարելի է լրացնել, երբ նշված է Ցույց տալ գործընկերներին դրոշակը:

Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է դիտել հաշվետվության ընթացիկ տողի (փաստաթղթի) տպելու ձևը,  խմբագրել այն կամ հեռացնել: