Հաշվետվությունը նախատեսված է որևԷ դրամարկղի հետ առնչվող գործողությունների վերաբերյալ քարտի ձևով տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալ ժամանակահատվածում գործընկերոջ հետ կատարված գործողությունները։ |
Դրամարկղ |
Լրացվում է դրամարկղի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Արժույթ |
Լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ արժույթով կատարված գործողությունները։ |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է 1 - Ցույց տալ գումարները դրամով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ 2 - Ցույց տալ գումարները արժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ 3 - Ցույց տալ գումարները և դրամով և արժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։ |
Գործընկեր |
Լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գործընկերոջ հետ առնչվող դրամարկղային գործողությունները: |
Ցույց տալ մնացորդը օրվա վերջում |
Յուրաքանչյուր օրվա գործողություններից հետո բերվում է դրամարկղի մնացորդն այդ օրվա վերջում։ |
Խմբավորել ըստ գործընկերոջ |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում միևնույն գործընկերոջն առնչվող բոլոր մուտքերն ու ելքերը երևում են մեկ տողով: |
Հաշվետվության յուրաքանչյուր տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից կարելի է բացել այն փաստաթուղթը, որի միջոցով գրանցվել է տվյալ գործողությունը, կանչել այդ փաստաթղթի տպվող ձևը, հեռացնել կամ պատճենել փասատթուղթը, ինչպես նաև դիտել պատմությունը: Եթե հաշվետվությունը խմբավորված է ըստ Գործընկեր/Պահեստ սյան, ապա այս հրամանները հասանելի չեն։