Տեղեկատուն նախատեսված է մատակարար կազմակերպությունների հրապարակած ապրանքացուցակը մուտքագրելու և Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուուից ներքին կոդերը համապատասխանեցնելու համար:
Այս տեղեկատուն կանչելիս բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ապրանք |
Լրացվում է ապրանքի կոդը: Ընդունում է արժեքներ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուուից: Ցանկում կընդգրկվեն միայն այն ապրանքները, որոնց ներքին կոդը համապատասխանում է նշված ապրանքի կոդին: |
Գործընկեր |
Լրացվում է մատակարարի կոդը: Ընդունում է արժեքներ Գործընկերներ տեղեկատուուից: Ցանկում կընդգրկվի միայն նշված մատակարարի ապրանքացանկը: |
Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.
•Ապրանքացանկի ներմուծում b2b.armsoft հարթակից հրամանը նախատեսված է մատակարարի հրապարակած ապրանքացուցակը b2b.armsoft հարթակից ներմուծելու համար: Բացվող դիալոգ պատուհանում առաջարկվում են այն Գործընկերները, որոնք գրանցված են b2b.armsoft հարթակում որպես մատակարար:
•Համապատասխանեցնել ներքին կոդին հրամանով կարելի է նշված տողերին վերագրել Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի համապատասխան ապրանքը:
•Ավելացնել նոր ապրանք կամ ծառայություն: Եթե մատակարարի ապրանքացուցակում կան ապրանքներ, որոնք առկա չեն Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում, ապա կարելի նշել այդ տողերը և անմիջապես ավելացնել:
•Ստեղծել պատվեր մատակարարին հրամանով նշված ապրանքների համար կարելի է ձևավորել Պատվեր մատակարարին փաստաթուղթ: