Գործընկերների խմբային վերագնահատում փաստաթուղթը նախատեսված է գործընկերների արտարժութային մնացորդները խմբային վերագնահատելու համար: Փաստաթուղթը ստեղծվում է Գործընկերների մնացորդներ հաշվետվությունից` վերագնահատման ենթակա տողերը նշելով: Վերագնահատման ժամանակ համակարգն օգտագործում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար փաստաթղթի ամսաթվով գրանցված փոխարժեքը։ Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը:
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վերագնահատման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Այնուհետև լրացվում է վերագնահատման ենթակա գործընկերների ցուցակը, որտեղ առկա են նոր տող ավելացնելու , հեռացնելու և ընթացիկ տողը պատճենելու կոճակներ:
Դաշտերի նշանակությունները հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Գործընկերոջ կոդ |
Գործընկերոջ կոդը, ում արտարժութային մնացորդը վերագնահատվում է: |
Անվանում |
Գործընկերոջ անվանումը: |
Պայմանագիր |
Գործընկերոջ վերագնահատվող արտաժութային պայմանագրի կոդը: |
Արժույթ |
Պայմանագրի արժույթը, խմբագրման ենթակա չէ: |
Գումար |
Վերագնահատման արդյունքում մնացորդի դրամային համարժեքի փոփոխությունը: Ցուցակը լրացնելիս այս դաշտում երևում է 0, գումարներն արձանագրվում են ցուցակում փաստաթուղթը գրանցելուց հետո: Խմբագրման ենթակա չէ: |