Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Գործընկերոջ պարտքի վերանայում (Խմբային) փաստաթուղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Գործընկերոջ պարտքի վերանայում (Խմբային) փաստաթուղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Արժույթ |
Այս դաշտում նշվում է արժույթը: Գործընկերների ցուցակում կարելի է ավելացնել միայն նշված արժույթով պայմանագրեր ունեցող գործընկերներին: |
Արտարժույթի փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ: |
Գործընկերների ցուցակ աղյուսակում լրացվում են գործընկերոջ կոդը, անվանումը, պայմանագիրը և գումարը: Գումար դաշտում հնարավոր է մուտքագրել ինչպես դրական, այնպես էլ բացասական մեծություն: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը խմբագրելու և պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում: