Որոշ դեպքերում նույն ապրանքի մուտքագրման ժամանակ անհրաժեշտ է լինում հաշվի առնել հատկություններ, որոնք փոփոխական են տարբեր մուտքագրվող քանակների համար (օրինակ` օգտագործման ժամկետը, արտադրող երկիրը, գույնը և այլն)։ Այդ դեպքում տվյալ ապրանքը ելքագրելու ժամանակ կարող է անհրաժեշտ լինել մանրակրկիտ տեղեկատվություն տվյալ ապրանքի բոլոր ձեռքբերումների վերաբերյալ։ Այդ խնդիրները լուծելու համար համակարգում իրականացված է ապրանքների խմբաքանակային հաշվառում։
Համակարգում խմբաքանակը բնութագրող հատկություններն են.
Հատկություն |
Նկարագրություն |
Մատակարար |
Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի Մատակարար դաշտում նշված գործընկերը։ |
Պայմանագիր |
Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի Պայմանագիր դաշտում նշված արժեքը։ |
Փաստաթղթի տեսակ |
Այն փաստաթղթի տեսակն է, որի միջոցով տվյալ ապրանքը մուտքագրվել է պահեստ։ Դա կարող է լինել Պահեստի մուտքի օրդեր, Կոմպլեկտավորում կամ Ապակոմպլեկտավորում։ |
Փաստաթղթի N |
Պահեստի մուտքի օրդեր, Կոմպլեկտավորում կամ Ապակոմպլեկտավորում փաստաթղթերի համարները: |
Մուտքի ամսաթիվ |
Պահեստի մուտքի օրդեր, Կոմպլեկտավորում կամ Ապակոմպլեկտավորում փաստաթղթի ամսաթվերը։ |
Օգտագործման ժամկետ |
Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի ապրանքի տողում նշված օգտագործման ժամկետը: |
Երկիր |
Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի ապրանքի տողում նշված արտադրող երկիրը։ Այս հատկության արժեքը համակարգը վերցնում է Երկրներ տեղեկատուից։ |
Արտադրող |
Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի ապրանքի տողում նշված արտադրողը։ Այս հատկության արժեքը համակարգը վերցնում է Արտադրողներ տեղեկատուից։ |
Հատկություն 1 Հատկություն 2 |
Յուրաքանչյուր ապրանքի հետ կարելի է ամրագրել իր խմբաքանակը բնութագրող երկու կամայական հատկություն։ Կազմակերպությունում օգտագործվող բոլոր տեսակի հատկությունները նկարագրվում են Հատկությունների տեսակներ տեղեկատուում։ |
Պահեստի առկայության և շարժի բոլոր հաշվետվությունները կարելի է ձևավորել ըստ ապրանքների կամ ապրանքների խմբաքանակների։
Իրացման կամ ելքի պահին բերվում է տեղեկություն քանակի և ինքնարժեքի վերաբերյալ` ըստ խմբաքանակների։ Դիտարկենք խմբաքանակների ձևավորման օրինակ։
Օրինակ։ 2014թ. մարտի 15-ին Գալատեյա կազմակերպությունը Աստղ կազմակերպությանը, համաձայն N 120-04 պայմանագրի, մատակարարել է Հունաստանում արտադրված 500 հատ 1 լիտր և 300 հատ 1,5 լիտր տարողությամբ Նարնջի հյութ։ Ընդ որում, 1 լիտր տարողություն ունեցող ապրանքներից 300 հատի օգտագործման ժամկետները լրանում են 2015թ. հունվար, իսկ 200 հատինը` 2015թ. փետրվար ամիսներին։ 1,5 լիտր տարողություն ունեցող ապրանքներից 200 հատի օգտագործման ժամկետները լրանում են 2015թ. հունվար, իսկ 100 հատինը` 2015թ. փետրվար ամիսներին։ Կազմակերպության պահեստ դա մուտքագրվել է N 075 պահեստի մուտքի օրդերի հիման վրա։ Այս դեպքում նույն ապրանքի համար կձևավորվեն հետևյալ խմբաքանակները.
Ապրանք |
Քանակ(հատ) |
Մատակարար |
Պայմանագիր |
Փաստաթղթի տեսակ |
Փաստաթղթի N |
Մուտքի ա/թ |
Օգտագործման ժամկետ |
Երկիր |
Հատկություն (տարողություն) |
Նարնջի հյութ |
300 |
Գալատեյա |
N 120-04 |
ՊՄՕ |
N 075 |
15/03/14 |
28/02/15 |
Հունաստան |
1 լիտր |
Նարնջի հյութ |
200 |
Գալատեյա |
N 120-04 |
ՊՄՕ |
N 075 |
15/03/14 |
31/01/15 |
Հունաստան |
1 լիտր |
Նարնջի հյութ |
200 |
Գալատեյա |
N 120-04 |
ՊՄՕ |
N 075 |
15/03/14 |
28/02/15 |
Հունաստան |
1.5 լիտր |
Նարնջի հյութ |
100 |
Գալատեյա |
N 120-04 |
ՊՄՕ |
N 075 |
15/03/14 |
31/01/15 |
Հունաստան |
1.5 լիտր |