Կանխիկ փոխհաշվարկների համար յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ունենա դրամարկղ (դրամարկղեր)։
Այս տեղեկատուն պարունակում է դրամարկղերի մասին տվյալներ, որոնք օգտագործվում են դրամարկղի ելքի և մուտքի օրդեր փաստաթղթեր գրանցելիս։ Տեղեկատուում կարելի է գրանցել ցանկացած քանակությամբ դրամարկղեր, օրինակ` Վաճառասրահի դրամարկղ, Հիմնական դրամարկղ և այլն։ Մանրածախ առևտրում, որպես դրամարկղ, կարող է հանդես գալ նաև հսկիչ-դրամարկղային մեքենան (ՀԴՄ)։ Կազմակերպությունում կանխիկ դրամական միջոցների հաշվառումը վարվում է Արտարժույթներ տեղեկատուում սահմանված ցանկացած արժույթով։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Դրամարկղեր դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։ Դրամարկղեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Դրամարկղի կոդը։ Նոր ավելացվող դրամարկղի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված դրամարկղի կոդից։ |
Անվանում |
Դրամարկղի անվանումը։ |
ԴՄՕ-ի հերթական համար |
Հերթական դրամարկղի մուտքի օրդերի համարը։ Հերթական ԴՄՕ-ն գրանցվում է այս համարով, այնուհետև այս դաշտի արժեքը փոխարինվում է նոր համարով, որը հաշվարկվում է վերջին գրանցված փաստաթղթի համարից։ Այս դաշտի դատարկ լինելու դեպքում հերթական ԴՄՕ գրանցելիս համակարգն առաջարկում է Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում մուտքագրված հերթական ԴՄՕ համարը: |
ԴԵՕ-ի հերթական համար |
Հերթական դրամարկղի ելքի օրդերի համարը։ Հերթական ԴԵՕ-ն գրանցվում է այս համարով, այնուհետև այս դաշտի արժեքը փոխարինվում է նոր համարով, որը հաշվարկվում է վերջին գրանցված փաստաթղթի համարից։ Այս դաշտի դատարկ լինելու դեպքում, հերթական ԴԵՕ գրանցելիս, համակարգն առաջարկում է ցանկի Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում մուտքագրված հերթական ԴԵՕ համարը։ |
Կտրոնի հերթական համար |
Հերթական Վաճառք (կտրոն) փաստաթղթի համարը ըստ դրամարկղի։ Հերթական Վաճառք (կտրոն) փաստաթղթի համարը գրանցվում է այս համարով, այնուհետև այս դաշտի արժեքը փոխարինվում է նոր համարով, որը հաշվարկվում է վերջին գրանցված փաստաթղթի համարից։ Այս դաշտի դատարկ լինելու դեպքում, հերթական Վաճառք (կտրոն) փաստաթուղթը գրանցելիս, համակարգն առաջարկում է ցանկի Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում մուտքագրված հերթական Վաճառք (կտրոն) փաստաթղթի համարը։ |
Հիմնական |
Դրոշակ տիպի դաշտ է, որի միջոցով նշվում է` տվյալ դրամարկղը հիմնական է, թե` ոչ։ |
IP հասցե |
ՀԴՄ-ի IP հասցեն է, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: |
Պորտ |
ՀԴՄ-ի պորտի համարն է, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: |
Գաղտնաբառ |
Գաղտնաբառ, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: |
Բաժին |
Նշվում է օպերատորին կցված բաժինը: |
ՀԴՄ տպման ռեժիմ |
Նշվում է ՀԴՄ-ի տպման ռեժիմը: |
Նշում |
---|
Չի թույլատրվում հեռացնել այն դրամարկղերը, որոնցով գործողություն է գրանցված։ |