Հարկային Ծառայության Հարկային հաշիվներ (e-Invoicing) ծրագրից արտահանված Ստացված հարկային հաշիվները կարելի է ներմուծել ՀԾ-Առևտուր 6 համակարգ միևնույն տեղեկատվության երկու անգամ ձեռքով մուտքագրումից խուսափելու համար:
1. Հարկային հաշիվը XML արտահանելու համար անհրաժեշտ է e-Invoicing ծրագրում նշել տվյալ փաստաթուղթը և Հաշիվ ենթացանկից ընտրել Արտահանել XML… հրամանը:
2. Արտահանված փաստաթուղթը ՀԾ-Առևտուր 6 համակարգ է ներմուծվում Ստացված հաշիվների ներմուծում հրամանի միջոցով (Գնումներ ենթահամակարգ → Գործողություններ → Ստացված հաշիվների ներմուծում):
3.Անցկացվում է գնորդի ՀՎՀՀ-ի և կազմակերպության ՀՎՀՀ-ի համապատասխանության ստուգում և հայտնվում է հաշվետվություն.
4.Ներմուծված հարկային հաշիվների հետագա մշակումը կատարվում է Ստացված հաշիվների մատյանից:
5.Բերված փաստաթղթերը խմբագրման ենթակա են միայն Անվանացուցակ էջում: Այստեղ անհրաժեշտ է լրացնել ապրանքների կամ ծառայությունների Կոդ, Անվանում և Չափման միավոր դաշտերը: Տեղադրումը կարող ենք կատարել ավտոմատ` Տեղադրել կոդերը կոճակի միջոցով: Տեղեկատուներից կլրացվի ամբողջ ցանկը, եթե հարկային հաշվում նշված անվանումները համընկնեն տեղեկատուում առկա անվանումների հետ:
6. Կոդ և Անվանում դաշտերի ավտոմատ չլրացվելու դեպքում` անհրաժեշտ է ընտրել համապատասխան ապրանքի կամ ծառայության կոդը:
7.Լրացնելուց և Հիշելուց հետո փաստաթղթի կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը և ստեղծել Պահեստի մուտքի օրդեր կամ Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթուղթը: