Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում գրանցված Պատվեր մատակարարին տեսակի փաստաթղթերը:
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջը տրված պատվերները: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Դարձնել սևագիր. հաշվառումից հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն, իսկ փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում:
•Ուղարկել էլ. փոստով. Պատվերն ուղարկվում է գործընկերոջ` տեղեկատուում նշված էլ. փոստի հասցեին: Նամակն ուղարկվում է համակարգչում տեղադրված Մեյլային համակարգի միջոցով:
•Ուղարկել b2b.armsoft հարթակ. Պատվերն ուղարկվում է b2b.armsoft հարթակում գրանցված մատակարարին: Անհրաժեշտ է Դրույթների b2b.armsoft հարթակ էջում լրացնել Հարթակի մասնակից դաշտը: