7.12.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.12.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.12.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.12.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.12.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.12.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.12.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.12.4 տարբերակի թարմացման նկարագրություն

 

“20” մայիս 2022թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ տարբերակի թարմացումից հետո ծրագիր մուտք գործելիս ցուցադրվում են տարբերակի կարևոր փոփոխությունները

2.Այժմ նոր տվյալների պահոց ստեղծելիս ավելանում է Բոլորը անվանումով Հարցաթերթիկների հասանելիության սխեմա տեղեկատուն՝ բոլոր հարցաթերթիկների հասանելիությամբ

3.ԴրույթներՍարքավորումներՀԴՄ բաժնում ավելացել է Տպել ապրանքի կոդը ՀԴՄ կտրոնում ստուգավանդակը, որն ակտիվ լինելու դեպքում ՀԴՄ կտրոնում արտացոլվում են նաև Ապրանքների կոդերը

 

OptionsPrintProductsCodeInECR

 

4.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Գործակալի ստեղծած և փաստացի գրանցված փաստաթղթերի համեմատում հաշվետվությունը, որտեղ արտացոլվում է Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի դաշտերի և Ապրանքների քանակային համեմատումը Առևտրային գործակալի ուղարկած փաստաթղթերի հետ

 

SalesAgentCreatedAndActualDocumentsCompare

 

5.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Ապրանքի բացասական մնացորդի աուդիտ հաշվետվությունը, որտեղ արտացոլվում են Պահեստ(ներ)ում կամ Առաքիչ(ներ)ի մեքենայում ապրանքների բացասական մնացորդներն ըստ օրերի

 

ProductNegativeRemaindersAudit

 

6.Օգտագործողներ թղթապանակի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակի Կապակցել օգտագործողի ուղղորդիչը հրամանը վերանվանվել է Կարգավորումներ և ավելացել է Օգտագործողների script-եր բաժինը, որտեղից հնարավոր է կցել ընդլայնում, որը կարելի է օգտագործել ըստ Ժամաչափի

7.Գործակալի ստեղծած փաստաթղթեր թղթապանակում ավելացել են Փաստաթղթի համար, Գնորդ Կոդ, Գնորդ – Անվանում, իսկ Առևտրային գործակալի կոդ և Առևտրային գործակալի անվանում սյուները համապատասխանաբար վերանվանվել են Առևտրային գործակալ – Կոդ և Առևտրային գործակալ – Անվանում

8.Առևտրային գործակալ, Գնորդ, Ապրանք տեղեկատուներում ավելացել է Ինտեգրում այլ համակարգերի հետ էջը՝ համապատասխանաբար Արտաքին կոդ, Պահեստի կոդ և Դրամարկղի կոդ, Արտաքին կոդ, Գնորդի հաշիվ, Կանխավճարի հաշիվ և Պայմանագրի կոդ, Արտաքին կոդ, Ծախսի/ինքնարժեքի հաշիվ, Հասույթի հաշիվ և Բնապահպանական հարկի հաշիվ դաշտերով

 

CustomerOtherSystem ProductOtherSystem

SaleAgentOtherSystem

 

 

9.Վաճառքի պատվերներ, Վաճառքներ և Վաճառքի վերադարձեր թղթապանակների Արտահանել այլ համակարգ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Լրացուցիչ էջում Արտահանել զեղչի տոկոսը ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում ավելանում է Վաճառված ապրանքի սկզբնական գնի լրացման եղանակ դաշտը՝ 0Գնացուցակի գնով և 1Վաճառքի գնով պարամետրերով

 

ExportToOtherSystemWithDiscount

 

10.Արտահանում ըստ արտաքին կոդերի հրամանում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

Արտահանում ըստ արտաքին կոդերի հրամանը վերանվանվել է Արտահանել այլ համակարգ

Արտահանում այլ համակարգ երկխոսության պատուհանում  Առաքիչի արտաքին կոդ պարամետրը վերանվանվել է Առաքիչի պահեստի կոդ

Արտահանում այլ համակարգ երկխոսության պատուհանում Պահեստի լրացման եղանակ դաշտի Առաքիչի արտաքին կոդ և Առևտրային գործակալի արտաքին կոդ պարամետրերը համապատասխանաբար վերանվանվել են Ըստ Առաքիչի և Ըստ Առևտրային գործակալի, որոնք ընտրելու դեպքում Պահեստ սյան մեջ լրացվում է Առևտրային գործակալ տեղեկատուի Պահեստի կոդ դաշտի արժեքը և ավելացել է Ըստ մեքենայի պարամետրը

Արտահանում այլ համակարգ երկխոսության պատուհանի Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Առևտուր տարբերակն ընտրելու դեպքում ավելանում է նաև Պայմանագրի լրացման եղանակ դաշտը՝ Ընդհանուր և Ըստ գնորդի արժեքներով, որից Ընդհանուր արժեքն ընտրելու դեպքում ավելանում է Պայմանագրի կոդ տեքստային տիպի դաշտը, իսկ Ըստ գնորդի արժեքի դեպքում լրացվում է Գնորդ տեղեկատուի Պայմանագրի կոդ դաշտի արժեքը

Արտահանում այլ համակարգ երկխոսության պատուհանի Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Առևտուր և Փաստաթղթի տեսակ դաշտում Վաճառք (Կտրոն) տարբերակներն ընտրելու դեպքում ավելանում է նաև Դրամարկղի լրացման եղանակ դաշտը՝ Ընդհանուր, 2 Ըստ Առաքիչի և 3Ըստ Առևտրային գործակալի արժեքներով, որոնցից Ընդհանուր արժեքն ընտրելու դեպքում ավելանում է Դրամարկղ տեքստային տիպի դաշտը, իսկ Ըստ Առաքիչի կամ Ըստ Առևտրային գործակալի տարբերակներն ընտրելու դեպքում Դրամարկղ սյան մեջ լրացվում է Առևտրային գործակալ տեղեկատուի Դրամարկղի կոդ դաշտի արժեքը

Այժմ Գնորդ և Ապրանք տեղեկատուներում Գնորդի հաշիվ, Կանխավճարի հաշիվ, Ծախսի/Ինքնարժեքի հաշիվ, Հասույթի հաշիվ, Բնապահպանական հարկի հաշիվ դաշտերը լրացված լինելու դեպքում Արտահանում այլ համակարգ հրամանով փաստաթղթերը ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծելիս լրացվում են տեղեկատուներում լրացված դաշտերի արժեքները, հակառակ դեպքում՝ Արտահանում այլ համակարգ երկխոսության պատուհանի Հաշիվներ էջում լրացված արժեքները

11.Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգում ավելացել է Լրացուցիչ տեղեկություններ տեղեկատուն, որի արժեքը հնարավոր է ընտրել փաստաթղթերի Լրացուցիչ տեղեկություն դաշտում

 

AdditionalInfo

 

12.Ավելացել է Վերադարձի պատճառներ տեղեկատուն փակելու հնարավորություն

13.Պահեստների հասանելիություն ըստ օգտագործողի տեղեկատուում ավելացել են Մուտք, Ելք, Մնացորդ և Մուտք տեղաշարժից ստուգավանդակները, որոնք ակտիվ լինելու դեպքում համապատասխանաբար հասանելիությունը տրվում է Ապրանքի մուտք և Ապրանքների վերադարձ առաքիչից, Ապրանքի ելք և Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթերին, Ըստ ապրանքի մնացորդներ հաշվետվությանը և Ապրանքների տեղաշարժ պահեստների միջև փաստաթղթերին, ինչպես նաև հաշվետվություններում և փաստաթղթերում արտացոլվում են միայն հասանելի պահեստները

AccessToWarehousesByUsers

 

14.Ապրանք տեղեկատուի Բնութագիր դաշտի նիշերի առավելագույն քանակը դարձել է 1800

15.Ավելացել է Գնորդի համար առաքման հասցեներ օգտագործելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

ԴրույթներԸնդհանուր բաժնում ավելացել է Գնորդի առաքման հասցեների օգտագործում պարամետրը, որն ակտիվ լինելու դեպքում Գնորդ տեղեկատուում ավելանում է Առաքման հասցեներ էջը, Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի Ընդհանուր էջում Առաքման հասցե, իսկ Վաճառքի վերադարձի պատվեր և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Ընդհանուր էջում՝ Վերադարձման հասցե բաժինները՝ Հասցե, Լայնություն, Երկայնություն և Լրացուցիչ տեղեկություն դաշտերով, որտեղ առաջարկվում են Գնորդ տեղեկատուում լրացված արժեքները

 

OptionswithShippingAddresses CustomerWithShippingAddress

SaleOrderWithShippingAddress

 

Դրույթներ→Ընդհանուր բաժնում Գնորդի առաքման հասցեների օգտագործում պարամետրը միացված լինելու դեպքում Գնորդ տեղեկատուի Ընդհանուր էջում Գործունեության հասցե դաշտը չի ցուցադրվում

Վաճառքի պատվեր, Վաճառք , Վաճառքի վերադարձի պատվեր, Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավտոմատ կերպով լրացվում է հիմնական Առաքման հասցեն և կոորդինատը

16.Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթուղթն այժմ հնարավոր է ներմուծել նաև SalesReturnOrder.xlsm ֆայլի միջոցով

17.Վաճառքի պատվերի հիման վրա Քանակները լրացնել առաքումներից նշիչով Վաճառք փաստաթուղթ ստեղծելիս, եթե Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթը Սևագիր վիճակով է, ապա ցուցադրվում է արգելող հաղորդագրություն

18.Վճարում  և Մարում փաստաթղթերի Մարված փաստաթղթեր աղյուսակի Նկարագրություն սյան մեջ ավելացել են Փաստաթղթի խումբը և Փաստաթղթի խմբի անվանումը

19.Վաճառքներ թղթապանակում Կանխիկ և Անկանխիկ սյուների համար ավելացել է հանրագումարի տողը

20.Մարում փաստաթղթում ավելացել է Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը, որն ընդունում է Պատրաստ է ուղարկման և Ուղարկված է արժեքները, իսկ թղթապանակից ավելացել է Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը նշված տողերով խմբագրելու հնարավորություն

21.Վաճառքներ ենթահամակարգում ավելացել է Գրաֆիկական վերլուծություն բաժին՝ Լավագույն վաճառվող ապրանքներ, Վաճառքներ և Պարտքեր հաշվետվություններով, որոնց միջոցով հնարավոր է գրաֆիկական տեսքով կատարել վերլուծություններ

 

AnalyseDiagramsBestseller

 

22.Այժմ Վաճառքի պատվեր փաստաթղթի հիման վրա Ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին, Վաճառք փաստաթղթի հիման վրա Վճարում/Վաճառքի վերադարձ, Ըստ ապրանքների մնացորդներ հաշվետվությունից Ապրանքների տեղաշարժ(եր) պահեստների միջև/Ապրանքների տրամադրում(ներ) առաքիչինԸստ առաքիչի ապրանքների մնացորդներ հաշվետվությունից Ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին/Ապրանքների վերադարձ(եր) առաքիչից/ Ապրանքների տեղաշարժ(եր) առաքիչների միջև, Վաճառքի առաջարկվող փոխմարումներ հաշվետվությունից Մարում փաստաթղթերը ստեղծելիս բացվող երկխոսության պատուհաններում ավելացել է Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը

23.Վաճառքների վերլուծություն հաշվետվության մեջ ավելացել է Զեղչի գումար սյունը, որտեղ արտացոլվում է Վաճառքի գնով և Վերջնական գնով հաշվարկված գումարների տարբերությունը

24.Պատվերների առաքումներ և վաճառքներ հաշվետվությունում ավելացնել է հարցումը ընդհատելու հնարավորություն

25.Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև, Ապրանքների տեղաշարժ պահեստների միջև, Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերն այժմ հնարավոր է դարձնել Սևագիր կամ Գրանցված

26.Առաքման հանձնարարական տպվող տեսքի Settings էջի Պատվերներ էջի կարգավորումներ բաժնում ավելացել է Ընդհանուր զեղչի գումար պարամետրը՝ 0 – Ոչ, 1 – Այո արժեքներով

27.Ըստ առաքիչի ապրանքների մնացորդներ հաշվետվության և Առաքիչի պատվերներ թղթապանակի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակի Ստեղծել ապրանքների տեղաշարժ(եր) ըստ առաքիչի հրամանը վերանվանվել է Ստեղծել ապրանքների տեղաշարժ(եր) առաքիչների միջև, որտեղից ավելացել են Մուտք տեղաշարժից և Ելք տեղաշարժից հրամանները

 

VanAgentsProductsRem

 

28.Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերի ներքին տպելու ձևանմուշներում ավելացել են Ապրանք տեղեկատուի բոլոր դաշտերը

29.Ապրանքի մուտք, Ապրանքի ելք, Ապրանքների տեղաշարժ պահեստների միջև, Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև, Ապրանքների  տրամադրումներ առաքիչին և Ապրանքների վերադարձեր առաքիչից փաստաթղթերին ավելացել է ֆայլ(եր) կցելու հնարավորություն

 

ProductsInputFiles

 

30.Ըստ ապրանքի գործողություններ և Ըստ առաքիչի Ապրանքների գործողություններ հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է Մանրամասն էջ՝ Ցույց տալ հարկային տվյալները ստուգավանդակով, որն ակտիվ լինելու դեպքում հաշվետվություններում ավելանում են Արտահանված է հարկային ծրագիր, Սերիա և համար, Դուրս գրման ամսաթիվ և Գնորդի ստորագրման ամսաթիվ սյուները

 

ProductsOpsWithTaxInfo

 

31.Համակարգում ավելացել է Ապրանքների կոմպլեկտավորում և ապակոմպլեկտավորում իրականացնելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Ապրանքների հաշվառում ենթահամակարգում ավելացել են Ապրանքների կոմպլեկտավորումներ և Ապրանքների ապակոմպլեկտավորումներ փաստաթղթերը, իսկ Ապրանքների գործողություններ և Ըստ առաքիչի ապրանքների գործողություններ հաշվետվություններում՝ Կոմպլեկտավորման մուտք և Կոմպլեկտավորման ելք գործողությունները

 

ProductsStaffing

 

Ապրանքների կոմպլեկտավորում և Ապրանքների ապակոմպլեկտավորում փաստաթղթերը հնարավոր է ներմուծել համապատասխանաբար ProductsComplectation.xlsm և ProductsDecomplectation.xlsm excel ֆայլերի միջոցով

32.Այժմ Ապրանքների գույքագրումներ փաստաթղթում Առկա է սյան մեջ առկայությունը ցուցադրվում է ստուգավանդակի տեսքով, իսկ Ապրանքների գույքագրումներ (մանրամասն) հաշվետվությունում  արտացոլվում են նաև Ապրանքներ չպարունակող գույքագրումները

33.Համակարգում ավելացել է Սանդղակային նվերի ակցիա սահմանելու հնարավորություն, ինչի արդյունքում Նվերի ակցիա փաստաթղթում հնարավոր է նկարագրել նույն ապրանքը մի քանի տողով

34.Այժմ Զանգի սպասարկում պատուհանի Բաց թողնված զանգեր բաժնի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Զանգել հրամանը, որից անմիջապես հնարավոր է զանգ կատարել

 

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է SM_CustomerOverDebtSum OLAP բանաձևում Ամսաթիվ և Գնորդ դաշտերը միաժամանակ լրացված լինելու դեպքում բանաձևի սխալը

2.Ուղղվել է Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթղթում Ավելացնել ապրանքներ կոճակով ապրանքներ ավելացնելիս նվերների հաշվարկի սխալը

3.Ուղղվել է Ըստ Ապրանքի մնացորդներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Ցույց տալ զրոյական տողերը ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում Պահեստ, Ապրանք, Ապրանքի խումբ ֆիլտրերի սխալները

4.Ուղղվել է Վաճառք փաստաթղթում Ամսաթիվ կամ Գնորդ դաշտերը խմբագրելիս Նվերներ աղյուսակի վերահաշվարկման սխալը

5.Ուղղվել է Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև փաստաթղթում Հաշվարկել կոճակի սխալը

6.Ուղղվել է Ապրանքների պահուստավորում փաստաթուղթը պատճենելիս Գնորդ դաշտը լրացված լինելու դեպքում Վաճառքի պատվերի N դաշտի պարտադիր լինելու սխալը

7.Ուղղվել է Ապրանքների ապապահուստավորում փաստաթղթում Պատվերի N դաշտը լրացված լինելու դեպքում Ապրանքները Տարաներ աղյուսակից Ապրանքներ աղյուսակ տեղափոխման սխալը

8.Ուղղվել է Վճարումներ թղթապանակում մի քանի մարվող փաստաթուղթ լինելու դեպքում SMS հաղորդագրություն ուղարկելիս միայն առաջին վաճառքի պարտքի ուղարկման սխալը

9.Ուղղվել է փաստաթղթերը ըստ լրացուցիչ չափման միավորի Այլ համակարգ արտահանելիս հիմնական չափման միավորի Գնի արտացոլման սխալը

10.Ուղղվել է Գնորդի մնացորդի մուտք և Առաքիչի պատվեր փաստաթղթերում Տեսակ դաշտի չստուգման սխալը

11.Ուղղվել է Պահեստներ տեղեկատուն նշված տողերով խմբագրելիս Ապրանքի մնացորդի ստուգում դաշտի խմբագրման սխալը

12.Ուղղվել է Վաճառքի վերադարձ ներմուծման excel ֆայլում Վերահաշվարկման նշիչ(ներ)ով ներմուծելիս վերահաշվարկ չկատարելու սխալը

13.Ուղղվել է Նախատեսված երթուղիներ ներմուծման excel ֆայլով ներմուծման սխալը

14.Ուղղվել է փաստաթղթերում ավելացրած տողի վրա սկաներով Գծիկավոր կոդ լրացնելիս հայտնվող սխալը

 

7.12.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“06” ապրիլ 2022թ

Նոր հնարավորություններ

 

1.Ավելացել է համակարգի Ամպային տարբերակը

2.Ժապավենի Օգնություն ներդիրում ավելացել է Ներմուծման ֆայլեր հրամանը, որտեղից հնարավոր է բացել ծրագրի ներմուծման ֆայլերի թղթապանակը

 

ImportTemplates

 

3.Ժապավենի Օգնություն ներդիրի ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգի մասին հրամանից բացվող պատուհանում այժմ ցուցադրվում է նաև շարժական մասի տարբերակը, որի վրա սեղմելիս բեռնվում է համապատասխան տարբերակի .apk ֆորմատի ֆայլը

 

AboutSalesManagement

 

4.Այժմ նոր տվյլաների պահոց ստեղծելիս ավելանում են հատ Չափման միավոր և Հիմնական գնացուցակ Գնացուցակի տեսակ տեղեկատուները

5.Համակարգում մի քանի պատուհան բացված լինելու դեպքում նոր բացվող պատուհանը ավելանում է վերջում

6.ԴրույթներԸնդհանուր բաժնի Փաստաթղթի լրացուցիչ զեղչ պարամետրն ակտիվ լինելու դեպքում Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում արտացոլվում է Լրացուցիչ զեղչի տոկոս սյունը

7.ԴրույթներԸնդհանուր բաժնում Բաժինների հաշվառում պարամետրն անջատված լինելու դեպքում այժմ Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտեր թղթապանակում Բաժին – Կոդ և ԲաժինԱնվանում սյուները չեն արտացոլվում

8.ԴրույթներԻրավասություններ և ստուգումներ բաժնում ավելացել է Գնագոյացման դաշտերի խմբագրման իրավասություն տեղեկատուներում պարամետրերի խումբը՝ Ապրանք և Գնորդ պարամետրերով, որոնց արժեքից կախված հնարավոր է խմբագրել Ապրանք կամ Գնորդ տեղեկատուների Գնագոյացում էջի դաշտերը

 

PricingFieldsEdit

 

9.ԴրույթներՇարժական սարքեր բաժնում ավելացել է Ցույց տալ չսպասարկվող գնորդների ամբողջական տվյալները պարամետրը, որն ակտիվ լինելու դեպքում շարժական սարքերում արտացոլվում են նաև Չսպասարկվող Գնորդների փաստաթղթերը, Կանխավճարի և Վերադարձի մնացորդները

10.Համակարգից հեռացվել են 102 - Առաքման հանձնարարական շախմատաձև և 103 - Առաքման հանձնարարական ըստ պատվերների ձևանմուշները

11.Այժմ հնարավոր է Ծառեր թղթապանակից նշված տողերով հեռացնել ծառի հանգույցները

12.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Փաստաթղթերի պատմություն հաշվետվությունը, որտեղ արտացոլվում է փաստաթղթերի գրանցման և խմբագրման վերաբերյալ պատմությունը

13.Հեռացված փաստաթղթեր թղթապանակում ավելացել է Հեռացնող սյուն, որտեղ արտացոլվում է փաստաթուղթը հեռացնող Օգտագործողի անունը

 

DeletedDocuments

 

14.Փաստաթղթերի և հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհանի Սյուներ էջի Գնորդ բաժնում ավելացել է Գնորդ – Հիմնական հաշվեհամար սյունը

15.Համակարգում ավելացել է Ապրանքների նկարները խմբային ներմուծելու և արտահանելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Ապրանքներ տեղեկատուում ավելացել է Նկար - Չափը(KB) սյունը

 

ProductsWithImageSize

 

Ապրանքներ տեղեկատուի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Արտահանել նկարները հրամանը, որից բացվող երկխոսության պատուհանում նշվում է նկարների արտահանման ճանապարհը, իսկ որպես արտահանված նկարների անվանում լրացվում է յուրաքանչյուր Ապրանքի կոդը

 

ExportImages

 

ExportImagesDialog

 

Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Ներմուծել ապրանքների նկարները հրամանը, որից բացվող երկխոսության պատուհանում նշվում է ներմուծվող նկարների ճանապարհը, իսկ ընտրված ճանապարհում առկա նկարների անվանումը պետք է լրացված լինի յուրաքանչյուր Ապրանքի կոդը

 

ImportImages

 

16.Այժմ Առևտրային գործակալ տեղեկատուի QR կոդը սկանավորելիս շարժական մասին տրամադրվում են նաև բանալու տվյալները

17.Ապրանքներ տեղեկատուի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Գների ձևավորում հրաման, որից հնարավոր է սահմանել ապրանքների գները

 

PricesIncrease

 

18.Առևտրային գործակալներ, Գնորդներ և Ապրանքներ տեղեկատուների նախնական ֆիլտրման պատուհանների Սյուներ էջում ավելացել են Ծառերի անվանումների սյուները

19.Գնորդի կոորդինատի փոփոխման հայտի դեպքում այժմ Դիտել հրամանից Քարտեզի վրա հնարավոր է տեսնել հայտում նշված կոորդինատը

20.Գնորդի փոփոխման հայտեր տեղեկատուն դարձել է ընդլայնվող, իսկ նախնական ֆիլտրման պատուհանի Սյուներ էջում հասանելի են նաև Առևտրային գործակալ և Գնորդ տեղեկատուների դաշտերը

21.Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներին վերաբերող բաժնում ավելացել է Ոլորտներ տեղեկատուն, իսկԳնորդ տեղեկատուի Ընդհանուր էջում և Վաճառքների համեմատական հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհաններում՝ Ոլորտ դաշտը

 

Spheres

 

22.Համակարգում ավելացել է Վաճառքի վերադարձի պատվերներ ստեղծելու հնարավորություն։ Այդ նպատակով՝Վաճառքներ ենթահամակարգում ավելացել է Վաճառքի վերադարձի պատվերներ թղթապանակը

 

SaleReturnOrder

 

23.Ավելացել է Վաճառքի վերադարձերը Ըստ արտաքին կոդերի արտահանելու հնարավորություն(մանրամասն նկարագրությունը տե°ս Արտահանում ըստ արտաքին կոդերի – Վաճառքի վերադարձ օգտագործողի ձեռնարկում)։ Այդ նպատակով՝

Վաճառքի վերադարձեր թղթապանակի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Արտահանել ըստ արտաքին կոդերի հրամանը

Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Արտահանվող տվյալների նկարագրություններ բաժնում ավելացել է Արտահանում ըստ արտաքին կոդերի – Վաճառքի վերադարձ հաշվետվությունը

24.Վաճառի պատվերներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանի Սյուներ էջում այժմ հասանելի են նաև Ավտոմեքենա տեղեկատուի դաշտերը

25.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի ներքին տպելու ձևանմուշներում ավելացել են Ապրանք տեղեկատուի բոլոր դաշտերը

26.Վաճառքի պատվեր թղթապանակից փաստաթուղթն Արտահանել ըստ արտաքին կոդերի հրամանով Քանակները լրացնել առաքումներից նշիչով արտահանելիս, եթե տվյալ պատվերի հիման վրա Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթ ստեղծված չէ, ապա ցուցադրվում է սխալի հաղորդագրություն

27.Արտահանում ըստ արտաքին կոդերի հրամանով արտահանվող տվյալները դասավորվում են ըստ բացվող երկխոսության պատուհանի Փաստաթղթի միավորման եղանակ դաշտի

28.Արտահանում ըստ արտաքին կոդերի – Վաճառքներ հրամանից բացվող երկխոսության պատուհանում Ներմուծման համակարգ և Փաստաթղթի տեսակ դաշտերի արժեքներից կախված փոխվել է ԱԱՀ-ի հաշվարկի ձև (ԱԱՀ-ն ներառյալ) դաշտի արժեքները

29.Արտահանում ըստ արտաքին կոդերի հրամանից բացվող երկխոսության պատուհանի Լրացուցիչ էջում ավելացել է Փոխանակումների արտահանման եղանակ դաշտը՝ 1 – Չարտահանել, 2 – Արտահանել ըստ գնացուցակի և 3 – Արտահանել 0.01 դրամով արժեքներով

 

ExpWithExtCodesExpType

 

30.Վաճառք փաստաթուղթը Արտահանել ըստ արտաքին կոդերի հրամանով որպես Վաճառք (Մանրածախ) կամ Վաճառք (Կտրոն) արտահանելիս այժմ արտահանվում է նաև ՀԴՄ կտրոնի համարը

31.Այժմ փաստաթղթերը Հարկային ծրագիր արտահանելիս ապրանքների քանակներն արտացոլվում են ստորակետից հետո 3 նիշի ճշտությամբ

32.ԴրույթներԸնդհանուր բաժնի Վաճառքի վերադարձեր պարամետրերի խմբի Վերադարձի քանակի բաշխման եղանակ ըստ վաճառքների դաշտում ավելացել է SALENUM –  Ըստ վաճառքի համարի պարամետրը, որն ընտրելու դեպքում Վաճառքի վերադարձ փաստաթղթում Վաճառքի N ընտրելիս քնակները Վաճառք փաստաթղթի քանակներին համապատասխան բաշխվում են

 

DistributionReturnsMethod

 

33.Վաճառքի վերադարձեր թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել են Գտնվելու վայր, Վերադարձի պատճառ և Փաստաթղթի խումբ ֆիլտրերը

 

SalesReturnFilter

 

34.Այժմ Վճարում և Մարում փաստաթղթերի Մարվող վաճառքներ աղյուսակում Վաճառքները դասավորվում են ըստ ԴրույթներԸնդհանուր էջի Պարտքի մարման եղանակ պարամետրի արժեքի

35.Այժմ, եթե Վճարում փաստաթուղթը ստեղծվել է Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում թղթապանակից, ապա փաստաթղթի Ստեղծման եղանակ դաշտում ավտոմատ կերպով լրացվում է ՀԾ-ԻնտերնետԲանկից արժեքը, իսկ Վճարումներ թղթապանակում ավելացել է Ստեղծման եղանակ սյունը

36.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանի նախնական ֆիլտրման պատուհանի Սյուներ էջում այժմ հասանելի են նաև Առևտրային գործակալ և Չափման միավոր տեղեկատուների դաշտերը

37.Ապրանքների գույքագրումներ(մանրամասն) հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Սյուներ էջ՝ Գնորդ, Ապրանք, Առևտրային գործակալ և Չափման միավոր տեղեկատուների դաշտերով

38.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Մանրամասն էջ, որտեղ տեղափոխվել է Ցույց տալ ապրանքի զեղչը ստուգավանդակը և ավելացել է Ցույց տալ հարկերը ստուգավադակը, որն ակտիվ լինելու դեպքում մատյանում ավելանում ենԱյդ թվ. ԱԱՀ, Այդ թվում ակցիզ, Այդ թվում բնապահպանական հարկ սյուները

 

SalesOrderWorkJournalFilter

 

39.Պատվերների տեղաբաշխում մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ նաև ի պահ հանձնված ապրանքների բեռնվածությունը ստուգավանդակ, որն ակտիվ լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են Բեռնված – Ի պահ (Ծավալ) և Բեռնված – Ի պահ (Քաշ) սյուները

40.Վաճառքների վերլուծություն և Ըստ գնորդի ապրանքների գործողություններ հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է Արտադրող ֆիլտրը, իսկ հաշվետվությունում`Արտադրող – կոդ և Արտադրող – անվանում սյուները

41.Վաճառքների վերլուծություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Մանրամասն էջ՝ Ցույց տալ հարկային տվյալները և Ցույց տալ հարկերը ստուգավադակներով, որոնք  ակտիվ լինելու դեպքում հաշվետվությունում համապատասխանաբար ավելանում են Արտահանված է հարկային ծրագիր, Սերիա և համար, Դուրս գրման ամսաթիվ, Գնորդի ստորագրման ամսաթիվ, Տպվել է ՀԴՄ կտրոն, ՀԴՄ կտրոնի N, ՀԴՄ կտրոնի ամսաթիվ, ՀԴՄ կտրոնում տպվել է գնորդի ՀՎՀՀ-ն և Այդ թվ. ԱԱՀ, Այդ թվում ակցիզ, Այդ թվում բնապահպանական հարկ սյուները

 

SalesAnalyseFilter

 

42.Վաճառքների վերլուծություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում Ցույց տալ ապրանքի զեղչը և Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների ստուգավանդակները տեղափոխվել են Մանրամասն էջ

43.Այժմ excel-ում հնարավոր է կիրառել SalePayments և SalesDischargesSum OLAP բանաձևերը, որոնք համապատասխանաբար վերադարձնում ենՎաճառք(ներ)ի համար կատարված Վճարում(ներ)ի և Մարում(ներ)ի գումարները (մանրամասն նկարագրությունը տե°ս OLAP բանաձևեր օգտագործողի ձեռնարկում): Նշված բանաձևերը կանչվում են SM_ նախդիրով:

44.Փաստաթղթերի թղթապանակներում ավելացել է Ստեղծման եղանակ սյունը

45.Տպել Առաքման հանձնարարական հրամանից բացվող նախնական ֆիլտրման պատուհանի Ապրանքներ էջում Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների նշիչով տպելիս այժմ Orders, Route, RouteCustomersAsRows և DeliveryNote էջերում արտացոլվում են նաև կոմպլեկտի բաղադրիչները

46.Ապրանքների տեղաշարժեր պահեստնեի միջև և Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև թղթապանակներում ավելացել է Այլ Համակարգ ուղարկան վիճակ դաշտը նշված տողերով խմբագրելու հնարավորություն

47.Ավելացել է Ապրանքների տեղաշարժեր պահեստների/առաքիչների միջև, Ապրանքների տրամադրում առաքիչին, Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերը Ըստ արտաքին կոդերի արտահանելու հնարավորություն(մանրամասն նկարագրությունը տե°ս Արտահանում ըստ արտաքին կոդերի – Ապրանքների հաշվառում օգտագործողի ձեռնարկում)։ Այդ նպատակով՝

Նշված փաստաթղթերի թղթապանակներում աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Արտահանել ըստ արտաքին կոդերի հրամանը

Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Արտահանվող տվյալների նկարագրություններ բաժնում ավելացել է Արտահանում ըստ արտաքին կոդերի – Ապրանքների հաշվառում հաշվետվությունը

48.Ըստ առաքիչի ապրանքների մնացորդներ հաշվետվության աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակի Ստեղծել ապրանքների տեղաշարժ(եր) ըստ առաքիչի հրամանում ավելացել են Մուտք տեղաշարժից և Ելք տեղաշարժից հրամանները

 

ProductsRemsByVanAgent

 

49.Ըստ ապրանքի մնացորդներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ զրոյական տողերը ստուգավանդակ, որն ակտիվ լինելու դեպքում հաշվետվությունում ցուցադրվում են նաև զրոյական մնացորդ ունեցող ապրանքները

 

ProductsRemsFilter

 

50.Այժմ Ապրանքների գույքագրում փաստաթղթում Առևտրային գործակալն ընտրելիս Վաճառքի գոտի դաշտում ավտոմատ լրացվում է ընտրված գործակալի հիմնական Վաճառքի գոտին

51.Հարցում փաստաթուղթն այժմ հնարավոր է ներմուծել նաև Survey.xlsm excel ֆայլի միջոցով

52.Այժմ հնարավոր է խմբագրել Հարց տեղեկատուի Խումբ, Նկարագրություն, Կարելի է կցել նկար, Փակվել է և Կոտորակային մաս դաշտերը

53.B2b.armsoft հարթակ ենթահամակարգի հաշվետվություններ բաժինը վերանվանվել է Մատյաններ, իսկ SMS հաղորդագրությունների պատմությունը՝ SMS հաղորդագրությունների

54.SMS հաղորդագրություններ մատյանում ավելացել է Ուղարկված SMS-ների քանակ սյունը

55.Այժմ հնարավոր է SMS հաղորդագրություն ուղարկել Վաճառքներ թղթապանակից՝ վաճառքի գումարի չափով, բոլոր այն Կոնտակտներին, որոնց վրա ուղարկել SMS ստուգավանդակն ակտիվ է և Գնորդի կոնտակտներ թղթապանակից՝ ազատ տեքստով

 

SalesSMS CustomerContactsSMS

 

56.SMS հաղորդագրություններ մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գնորդ ֆիլտրը

 

SMSFilter

 

57.Դրույթներb2b.armsoft հարթակ բաժնի Կազմակերպության անվանումը SMS-ի համար դաշտը լրացված լինելու դեպքում արտացոլվում է Վճարումներ փաստաթղթի նախնական ֆիլտրման պատուհանի Ցուց տալ SMS-ի ուղարկման վիճակը ստուգավանդակը, որն ակտիվ լինելու դեպքում թղթապանակում արտացոլվում է Վերջին SMS-ի ամսաթիվ սյունը

58.Դրույթներb2b.armsoft հարթակ բաժնի Կազմակերպության անվանումը SMS-ի համար դաշտը լրացված լինելու դեպքում Վճարումներ թղթապանակի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Ուղարկել SMS հաղորդագրություն հրամանը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է հարկային հաշիվը ստացողի կողմից ստորագրված չլինելու դեպքում Դուրս գրված հարկային հաշիվներ թղթապանակից Սերիայի և համարի չարտացոլման սխալը

2.Ուղղվել է Պահեստների հաշվառումն անջատված լինելու դեպքում Արտահանում ըստ արտաքին կոդերի հրամանի երկխոսության պատուհանում Պահեստի լրացման եղանակ դաշտի չարտացոլման սխալը

3.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի վրա Հարթակի մասնակից դաշտի արժեքը ջնջելուց հետո b2b.armsoft հարթակի օգտագործողի գաղտնաբառի ստուգման սխալը

4.Ուղղվել է ԴրույթներՍարքավորումներ բաժնի ՀԴՄԱկտիվացնել պարամետրն անջատված լինելու դեպքում դաշտերի ակտիվ մնալու սխալը

5.Ուղղվել է Գնորդները քարտեզի վրա տեղեկատուում և Պատվերների տեղաբաշխում մատյանում Կոորդինատ չունեցող գնորդներ հրամնաը սեղմելիս բացվող պատուհանի չցուցադրման սխալը

6.Ուղղվել է SMS հաղորդագրություններ մատյանի սխալը

 

7.12.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“18” փետրվար 2022թ

 

Նոր հնարավորություններ

 

1.ԴրույթներԸնդհանուր բաժնի Պարտքի մարման եղանակ դաշտում FIFO/LIFO պարամետրերը համաապատասխանաբար վերանվանավել են FIFODOC/LIFODOC և ավելացել է FIFODSC Ըստ մարման ամսաթվի՝ աճման կարգով պարամետրը։ Մարման ենթակա փաստաթղթերի ցուցակում և Վաճառքների առաջարկվող փոխմարումներ հաշվետվությունում ավելացել է Մարման ամսաթիվ սյունը, իսկ փաստաթղթերի ցուցակների/հաշվետվության դասավորությունը կախված է Պարտքի մարման եղանակ պարամետրի արժեքից։

 

OptionsDischargeMode

 

2.ԴրույթներԸնդհանուրԱրտահանում հարկային ծրագիր պարամետրերի խմբում ավելացել են Լրացուցիչ տվյալների լրացման եղանակ (Հարկային հաշիվներ) և Լրացուցիչ տվյալների լրացման եղանակ (Հաշվարկային փաստաթուղթ) պարամետրերը՝ 0 – Չլրացնել և 1 – Լրացնել փաստաթղթի մեկնաբանությունը արժեքներով

3.ԴրույթներԸնդհանուր բաժնում ավելացել է Ապրանքների հաշվառման փաստաթղթերի գնացուցակի տեսակ պարամետրը, որի արժեքն ավտոմատ լրացվում է Ապրանքների հաշվառում ենթահամակարգում նոր ստեղծվող բոլոր փաստաթղթերի Գնացուցակի տեսակ դաշտում

4.ԴրույթներՀամակարգային բաժնում ավելացել է Արագ ֆիլտրման տողի հին եղանակ պարամետրը, որն ակտիվ չլինելու դեպքում փաստաթղթերում և հաշվետվություններում Բերել ֆիլտրման տողը (արագ հասանելիության ստեղն` Ctrl+Q) կոճակի միջոցով հնարավոր է ֆիլտրել ըստ պայմանի

5.ԴրույթներՄանրամասն պատմություն բաժնի Երթուղիներ խմբում ավելացել է Երթուղու ձևանմուշ պարամետրը, որն ակտիվ լինելու դեպքում Երթուղու ձևանմուշ փաստաթղթի պատմությունում արտացոլվում են խմբագրված դաշտերի հին և նոր արժեքները

6.ԴրույթներՍարքավորումներՀԴՄ բաժնում ավելացել է Զեղչի տեսակ պարամետրը, որն ակտիվանում է Ապրանքի զեղչի տոկոսն արտացոլել փաստաթղթերում պարամետրը միացված լինելու դեպքում՝ 0 – Տոկոսով և 1 – Գումարով արժեքներով։ Պարամետրի 0 արժեքի դեպքում Վաճառքի փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելիս կտրոնում արտացոլվում է զեղչի տոկոսը, իսկ 1 արժեքի դեպքում՝ զեղչի գումարը։

7.ԴրույթներՍարքավորումներՀԴՄ բաժնում ավելացել է Վաճառված ապրանքի սկզբնական գնի լրացման եղանակ պարամետրը, որն ակտիվանում է Ապրանքի զեղչի տոկոսն արտացոլել փաստաթղթերում պարամետրը միացված լինելու դեպքում՝ 0 – Գնացուցակի գնով և 1 – Վաճառքի գնով արժեքներով։ Պարամետրի 0 արժեքի դեպքում Վաճառք փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելիս կտրոնում ապրանքի չզեղչված գինն արտացոլվում է փաստաթղթիԳնացուցակի գնով, իսկ 1 արժեքի դեպքում՝ Վաճառքի գնով։

8.Այժմ ծրագրի հին տարբերակի ֆայլերով նոր տարբերակով Տվյալների պահոց մուտք գործելիս հայտնվում է Թարմացնե՞լ ծրագրի տարբերակը” հաղորդագրությունը՝ Այո/Ոչ տարբերակներով, որոնցից Այո տարբերակն ընտրելու դեպքում հայտնվում է Թարմացնել համակարգը պատուհանը

9.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Գնորդի Կանխավճարի և Վերադարձի աուդիտ հաշվետվությունը, որտեղ արտացոլվում են կանխավճարի կամ վերադարձի բացասական մնացորդներն ըստ օրերի

 

CustomersSumAudit

 

10.Գնորդի մնացորդի մուտք փաստաթղթի հիման վրա Վճարում կամ Մարում ստեղծված լինելու դեպքում այժմ հնարավոր է խմբագրել միայն Առևտրային գործակալ, Վճարման ուշացման օրեր և Մեկնաբանություն դաշտերը

11.Գնորդի մնացորդների մուտքեր թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գնորդի վաճառքի գոտի ֆիլտրը

 

CustomerRemindersInputsSalesArea

 

12.Գնորդի մնացորդի մուտք ներմուծման excel ֆայլում ավելացել է Վճարման ուշացման օրեր սյունը, իսկ փաստաթղթում Պարտք տեսակն ընտրելիս ավելանում է Վճարման ուշացման օրեր դաշտը

13.Վաճառքի պատվերներ և Վաճառքներ թղթապանակների Արտահանում ըստ արտաքին կոդերի հրամանից բացվող երկխոսության պատուհանում կատարվել են հետևյալ փոփոխությունները (մանրամասն նկարագրությունը տե°ս Արտահանվող տվյաների նկարագրություններ օգտագործողի ձեռնարկում)՝

Այժմ հնարավոր է ընտրել Ներմուծման համակարգը, Փաստաթղթերի միավորման եղանակը, ինչպես նաև ներմուծվող Փաստաթղթի տեսակը և Փաստաթղթի վիճակը

 

ExpWithExtCodesGeneralPage

 

Ընդհանուր և Լրացուցիչ էջերից հնարավոր է ընտրել ներմուծվող փաստաթղթի ԱԱՀ-ի հաշվարկի ձևը(ԱԱՀ-ն ներառյալ/առանց ԱԱՀ), Պահեստի, Ապրանքի, Գնորդի և Առևտրային գործակալի լրացման եղանակը, Զեղչի տոկոսի, Ապրանքների քանակի լրացման եղանակը, Նվերների, Ի պահ հանձնված ապրանքների արտահանման եղանակը

 

ExpWithExtCodesGeneralPage2 ExpWithExtCodesAdd

 

Ներմուծման համակարգից և Փաստաթղթի տեսակից կախված հնարավոր է ընտրել ներմուծվող փաստաթղթերի հետևյալ դաշտերը՝ Ծախսի/Ինքնարժեքի, Հասույթի, Գնորդի, Բնապահպանական հարկի, Կանխավճարի հաշիվները, Պայմանագրի կոդը, Դրամարկղը

 

  expwithExtCodesContrNum ExpWithExtCodesAccounts

 

14.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի տարաներ աղյուսակում ավելացել են Այդ թվում բնապահպանական հարկ, Այդ թվ, ԱԱՀ և Այդ թվում ակցիզ սյուները

15.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում Գնացուցակի տեսակ դաշտը տեղափոխվել է Ընդհանուր էջ, իսկ Ավտոառաջարկ և Հաշվարկել կոճակները՝ Արագ հասանելիության վահանակ

 

SalesOrderPriceListType

 

16.Վաճառքի պատվեր փաստաթղթի ներմուծման excel ֆայլի Ներմուծում և Խմբագրում էջերի Ապրանքներ, Նվերներ, Ի պահ հանձնում և Փոխանակում սյուների խմբերում, ինչպես նաև Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանում ավելացել է Լրացուցիչ տեղեկություն սյունը

 

SalesOrderWorkJournalAddinfo

 

17.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանից Ստեղծել վաճառք(ներ) հրամանով Քանակները լրացնել առաքումներից նշիչով վաճառք ստեղծելիս, եթե տվյալ պատվերի հիման վրա Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթ ստեղծված չէ, ապա ցուցադրվում է սխալի հաղորդագրություն

18.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Վճարում և Մարում փաստաթղթերում ավելացել է Գնորդի մնացորդներ բաժին, որտեղ երևում է փաստաթղթում ընտրված գնորդի Պարտքը, Գնորդի ժամկետանց պարտքը, Վերադարձը, Կանխավճարը և Վերջին գործարքի ամսաթիվը

19.Վաճառքի պատվերներ թղթապանակի Ավելացնել ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին հրամանից բացվող երկխոսության պատուհանի Ստեղծման եղանակ դաշտում ավելացել է Նոր տրամադրումներ ըստ առաքիչի և մեքենայի պարամետրը, որն ընտրելու դեպքում փաստաթղթերը կստեղծվեն ըստ Առաքիչի և Առաքող ավտոմեքենայի

 

ProductsDeliveriesWithCreationMethod

 

20.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Հարկային փաստաթղթի տվյալներ բաժնում ավելացել է Գնորդի ստորագրման ամսաթիվ դաշտը, իսկ թղթապանակներում՝ համանուն սյունը

 

ExportToTaxProgramCustSignature

 

21.Վաճառքի պատվերներ թղթապանակի Ավելացնել ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին հրամանից բացվող երկխոսության պատուհանում Ավելացնել նաև նախատեսվող երթուղուն ստուգավանդակը նշելու դեպքում ավելանում է Ամսաթիվ պարտադիր լրացման դաշտը

 

ProductsDeliveriesWithPlannedRouteDate

 

22.Այժմ Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերում զգուշացնող կամ արգելող հաղորդագրություններից հետո հնարավոր է խմբագրել աղյուսակներում լրացված արժեքները

23.Վաճառքներ թղթապանակի աջ ստեղնից Չսպասարկվող գնորդով ՀԴՄ կտրոն տպելիս այժմ ՀԴՄ-ի տվյալներն արտացոլվում են

24.Վճարում փաստաթղթի Մարված վաճառքներ աղյուսակում ավելացել է կոճակը, որի միջոցով հնարավոր է աղյուսակում ավտոմատ լրացնել մարման ենթակա Վաճառք փաստաթղթերը։ Հրամանից բացվող երկխոսության պատուհանում ընտրված արժեքից կախված հնարավոր է Վերարտագրել տողերը կամ Ավելացնել տողեր

 

PaymentWithAutoOffer

 

25.Վճարում փաստաթղթի ներքին տպելու ձևանմուշում ավելացել են Վաճառքի ամսաթիվ և Վաճառքի Սերիա և համար դաշտերը

26.Վաճառքների վճարումներ և մարումներ հաշվետվությունում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

հաշվետվությունը վերանվանվել է Պարտքերի վճարումներ և մարումներ

հաշվետվությունում այժմ արտացոլվում են նաև Գնորդի մնացորդի մուտք փաստաթղթի տվյալները

ավելացել է Փաստաթղթի տեսակ սյունը

27.Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում թղթապանակից վճարումներ ստեղծելիս այժմ հնարավոր է հաշվի առնել նաև մեկնաբանությունը։ Այդ նպատակով՝

Գնորդ տեղեկատուի Լրացուցիչ էջում ավելցել է Մեկնաբանությունը ՀԾ-ԻնտերնետԲանկում դաշտը, իսկ թղթապանակում՝ Կազմակերպության հաշվարկային հաշիվ սյունը

 

CustomerWithCommentInternetBank

 

Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում թղթապանակի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակի Ստեղծել վճարում հրամանից բացվող երկխոսության պատուհանում ավելացել են Հաշվի առնել Մեկնաբանությունը և Հաշվի առնել Սերիա և համարը ստուգավանադակները

Վաճառքի մնացորդներ հաշվետվությունում ավելացել է Սերիա և համար սյունը

28.Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում թղթապանակում ավելացել են Վճարումներ - Քանակ, Վճարումներ - Գումար, Վճարումներ - Կանխավճար սյուները, որտեղ արտացոլվում են տվյալ տողի հիման վրա ստեղծված Վճարում փաստաթղթ(եր)ի տվյալները

29.Վաճառքի վերադարձ փաստաթղթում այժմ Վերահաշվարկել կոճակը սեղմելիս հայտվում է Ապրանքների բաշխված քանակները դառնալու են առանց հիմք: Շարունակե՞լ զգուշացնող հաղորդագրությունը

30.Վաճառքներ թղթապանակից Վճարում ստեղծելիս հայտնվող երկխոսության պատուհանում ավելացել է Փոխել արժեքները բաժին, որտեղից հնարավոր է խմբագրել Կազմակերպության հաշվարկային հաշիվը

 

PaymentChangeValues

 

31.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի ներմուծման excel ֆայլերի միջոցով խմբագրում կատարելիս այժմ Ներմուծման սխալներ սյան մեջ ցուցադրվում են ծրագրային սխալի հաղորդագրությունները

32.Վաճառքներ ենթահամակարգում ավելացել է Պատվերների առաքումներ և վաճառքներ հաշվետվությունը, որտեղ արտացոլվում են պատվիրված ապրանքների առաքված և վաճառված քանակները

 

OrdersDeliveriesAndSales

 

33.Վերադարձերի աշխատանքային մատյանի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել են Ստեղծել վաճառքի վերադարձ(եր) և Դիտել վաճառքի վերադարձ(եր)ը հրամանները

34.Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում ավելացել է Սերիա և համար սյունը, որտեղ ցուցադրվում է փաստաթղթերում լրացված Սերիան և համարը

35.ABC վերլուծություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանուի Վերլուծության պարամետր դաշտի ընտրման ցուցակում ավելացել են Ծավալ և Քաշ պարամետրերը, որոնց միջոցով հնարավոր է վերլուծությունն իրականացնել նաև ըստ իրացված ապրանքների ծավալի և քաշի

36.Վաճառքներ ենթահամակարգի Գործողություններ բաժնում ավելացել է Վերջին կտրոնի կրկնօրինակի տպում գործողությունը

 

LastECRCopy

 

37.Ըստ գնորդի շրջանառություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Ժամանակահատված դաշտերը դարձել են ոչ պարտադիր

38.Ըստ գնորդի շրջանառություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ նաև ժամկետանց պարտքերը ստուգավանդակը, որն ակտիվ լինելու դեպքում հաշվետվությունում ցուցադրվում են Սկզբնական մնացորդ(ժամկետանց պարտք) և Վերջնական մնացորդ(ժամկետանց պարտք) սյուները

39.Այժմ excel-ում հնարավոր է կիրառել CustomerOverDebtSum OLAP բանաձևը, որը վերադարձնում է Գնորդի ժամկետանց պարտքի գումարը (մանրամասն նկարագրությունը տե°ս OLAP բանաձևեր օգտագործողի ձեռնարկում): Նշված բանաձևը կանչվում է SM_ նախդիրով:

40.Առաքիչի պատվեր, Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև, Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև և Ապրանքների վերադարձեր առաքիչից ներքին տպելու ձևանմուշներում ավելացել են Գին և Գումար սյուները

41.Այժմ Առաքման հանձնարարականի Պատվերներ և Բեռնագիր էջերում ապրանքները հնարավոր է դասավորել երկխոսության պատուհանի պարամետրի արժեքի

42.Ըստ ապրանքի գործողություններ և Ըստ առաքիչի գործողություններ հաշվետվություններում ավելացել են Թղթակից օբյեկտ – Կոդ, և Թղթակից օբյեկտ – Անվանում սյուները, որտեղ Գործողությունից կախված արտացոլվում են Առևտրային գործակալը կամ Պահեստը

43.Ըստ առաքիչի ապրանքների գործողություններ հաշվետվությունից փաստաթուղթը բացելիս այժմ հնարավոր է խմբագրել տվյալ փաստաթղթի տվյալները

44.Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերում Գնացուցակի տեսակ դաշտը տեղափոխվել է փաստաթղթի Գլխավոր մաս, իսկ Հաշվարկել կոճակը՝ Արագ հասանելիության վահանակ

45.Նախնական ֆիլտրման պատուհանների Սյուներ էջի Ապրանքներ բաժնում ավելացել է Ապրանք - Գծիկավոր կոդ սյունը

46.Ավտոմեքենա տեղեկատուն պատճենելիս այժմ պատճենվում է նաև Արտաքին կոդ դաշտի արժեքը

47.Առաջադրանքի տեսակ տեղեկատուի Կոդ դաշտի առավելագույն նիշերի քանակը դարձել է 6

48.Գնորդ/Առևտրային գործակալ տեղեկատուները հեռացնելիս, եթե Հեռացված փաստաթղթերում առկա է տվյալ Գնորդով/Առևտրային գործակալով փաստաթուղթ, ապա ցուցադրվում է արգելող հաղորդագրություն

49.Ըստ առևտրային գործակալի Նախընտրելի ապրանքներ և Հասանելի ապրանքներ տեղեկատուներում Ավելացնել հրամանով բացվող երկխոսության պատուհանում այժմ Առևտրային գործակալ և Ապրանք  դաշտերը դարձել են բազմանշումային

50.Զանգերի պատմություն հաշվետվությունում այժմ ելքային չպատասխանած զանգերն արտացոլվում են որպես Ելքային բաց թողնված զանգ

51.Զանգերի սպասարկում պատուհանի Առաջադրանք կոճակի անվանումն այժմ արտացոլվում է մեկ տողով

52.Զանգերի սպասարկում պատուհանի Վերջին գործարքներ բաժնում ավելացել են Փաստաթղթի համար սյունը և Վերջին կատարված առաջադրանք տողը։ Առաջադրանք տողի դիմաց արտացոլվում է տվյալ գնորդի համար  գրանցված վերջին Առաջադրանքի տեսակի անվանումը և Ավարտի ամսաթիվը, իսկ Վերջին կատարված առաջադրանք բաժնում արտացոլվում է տվյալ գնորդի համար գրանցված վերջին Առաջադրանքի անվանումը և Կատարման ամսաթիվը։

53.Հեռախոսային կենտրոն ենթահամակարգում ավելացել են Մուտքային զանգի նպատակներ և Ելքային զանգի նպատակներ տեղեկատուները։ Զանգի սպասարկում պատուհանի Տեղեկատվական տվյալներ բաժնում ավելացել է Զանգի նպատակ դաշտը, որտեղ ընթացիկ զանգի տեսակից կախված կարելի է նշել Մուտքային զանգի նպատակներ կամ Ելքային զանգի նպատակներ տեղեկատուների արժեքները։ Զանգերի պատմություն հաշվետվությունում ավելացել է Զանգի նպատակ սյունը։

54.Զանգերի պատմություն հաշվետվության աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել են Ավելացնել գնորդ, Խմբագրել գնորդին և Կապել գնորդին հրամանները, որոնց միջոցով համապատասխանաբար բացվում է Գնորդ (Նոր), նշված տողի Գնորդ և Գնորդի կոնտակտ (Նոր) տեղեկատուներ պատուհանը

55.Այժմ Զանգերի պատմություն հաշվետվությունում ցուցադրվում են զանգից հետո գրանցված կոնտակտի տվյալները, և եթե նույն հեռախոսահամարը գրանցված է տարբեր Գնորդների մոտ, ապա հաշվետվությունում Գնորդները ցուցադրվում են ստորակետով տարանջատված

56.Զանգի սպասարկում պատուհանի Տեղեկատվական տվյալներ բաժնում ավելացել է  կոճակը, որից հնարավոր է ստեղծել Հարցում փաստաթուղթ

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Աշխատանքի սկիզբ հրամանով այլ օգտագործողով մուտք գործելիս նախկին օգտագործողի աշխատաքային ժամանակահատվածի ցուցադրման սխալը

2.Ուղղվել է Գնորդի մնացորդի մուտք փաստաթղթում Տեսակ դաշտը խմբագրելիս Վերադարձի և Կանխավճարի մնացորդների չթարմացման սխալը

3.Ուղղվել է առցանց բանալու դեպքում Վեբ սերվիսի օգտագործող ավելացնելիս Օգտագործողներ ցուցակում և Օգտագործողի դեր կցելիս Օգտագործողի չցուցադրման սխալը

4.Ուղղվել է Փոխել պարամետրերը կոճակով Օգտագործող դաշտի ֆիլտրման սխալը

5.Ուղղվել է Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում Տարաներ աղյուսակի ապրանքների համար հարկերի չհաշվարկման սխալը

6.Ուղղվել է Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում թղթապանակից մեկից ավելի Վճարում ստեղծելիս Վճարում նշիչի չարտացոլման սխալը

7.Ուղղվել է Մարում փաստաթղթում Մարման աղբյուր դաշտի խմբագրման դեպքումՎերադարձի և Կանխավճարի մնացորդների չթարմացման սխալը

8.Ուղղվել է փաստաթղթերն Ըստ արտաքին կոդերի և Հարկային ծրագիր արտահանելիս աշխատանքային ժամանակահատվածի սխալը

9.Ուղղվել է Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերի Ապրանքնր աղյուսակի Ավելացնել ապրանքներ կոճակից բացվող ցուցակում Վաճառվող է նշիչը չունեցող ապրանքերի չցուցադրման սխալը

 

7.12.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“17” հունվար 2022թ

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Պատվերների և վաճառքների համեմատում հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի սխալը

2.Ուղղվել է Վաճառքի պատվերներ և Առաքիչի պատվերներ թղթապանակներից Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթղթի Ավելացնել հետևյալ տրամադրումներին Ստեղծման եղանակով ստեղծման սխալը

3.Ուղղվել է Վաճառքի պատվերների աշխատանքային մատյան հաշվետվությունից Ստեղծել վաճառք(ներ) հրամանից Քանակները լրացնել առաքումներից նշիչով Վաճառք փաստաթղթի ստեղծման սխալը

4.Ուղղվել է Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի ներմուծման excel ֆայլերի Խմբագրում էջում Զեղչված գնի վերահաշվարկման սխալը

5.Ուղղվել է շարժական մասից Գնորդի փոփոխման հայտ(եր)ի ուղարկման սխալը

 

7.12.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“22” դեկտեմբեր 2021թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ Գլխավոր էջում քարտային տեսքով ցուցադրվում են բոլոր Ենթահամակարգերը, որոնք ընտրելուց հետո արտացոլվում են տվյալ ենթահամակարգի փաստաթղթերը, գործողությունները, հաշվետվությունները, մատյանները և տեղեկատուները

 

HomePage

 

2.Այժմ ԴրույթներԿազմակերպության տվյալներ բաժնից Հաշվարկային հաշիվ խմբագրելիս կամ հեռացնելիս, եթե հաշիվը կցված է որևէ Գնորդի, ապա հայտնվում է սխալի հաղորդագրություն

3.Օգտագործողին հնարավոր է կցել միայն մեկ Օգտագործողի դեր

4.Ավելացել է օգտագործողների համար Աշխատանքային ժամանակահատվածը օրերի քանակով սահմանելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

ԴրույթներԸնդհանուր բաժնի Աշխատանքային ժամանակահատված պարամետրը հեռացվել է

Դերի հասանելիություն գործիքում ավելացել է Կարգավորումներ աղյուսակ՝ Տեսակ, Ժամանակահատված, Օրերի քանակը – Նախորդ և Ապագա դաշտերով։ Տեսակ դաշտում Ամսաթիվ/Օր ընտրելու դեպքում համապատասխանաբար ակտիվանում է/են Ժամանակահատված/Օրերի քանակը – Նախորդ և Ապագա դաշտ(եր)ը

 

RoleAccessesWorkingPeriod

 

5.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Օգտագործողների մուտքի/ելքի պատմություն հաշվետվությունը, որտեղ արտացոլվում է օգտագործողների Աշխատանքի սկզբի և Աշխատանքի ավարտի մասին մանրամասն տեղեկատվություն

 

UsersLoginLogoutHistory

 

6.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Ըստ օգտագործողի պարամետրերի արժեքներ հաշվետվությունը, որտեղ արտացոլվում են օգտագործողների համար սահմանված պարամետրերը և արժեքները

 

UserParametersValues

 

7.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել են Տեղեկատուների ամբողջականության ստուգում և Փաստաթղթերի ամբողջականության ստուգում գործողությունները, որոնք կատարելուց հետո արտացոլվում են հաշվառումներում սխալ գրանցված տեղեկատուները/փաստաթղթերը, եթե վերջիններս առկա են

 

Directories_DocumentsIntegryChecking

 

8.Ավելացել է Գնորդների շրջանառություն առցանց հաշվետվության ձևանմուշը

9.Ավելացել է Առևտրային գործակալների շրջանառություն առցանց հաշվետվության ձևանմուշը

10.Գնորդի մնացորդի մուտք փաստաթղթում ավելացել է Առևտրային գործակալ դաշտը

11.Ստեղծված փաստաթղթեր և Հեռացված փաստաթղթեր հաշվետվություններում Տեսակ սյունը վերանվանվել են Փաստաթղթի տեսակ

12.Ծառեր թղթապանակում ավելացել է Քանակ սյունը, որտեղ ցուցադրվում է Ծառ տեղեկատուի արժեքների քանակը

 

TreesQuantity

 

13.Գնորդ և Առևտրային գործակալ տեղեկատուներում Վաճառքի գոտիներ և Բաժիններ աղյուսակները դատարկ լինելու դեպքում այժմ ցուցադրվում է նշանը

 

CustomerSalesArea

 

14.Այժմ Ապրանք տեղեկատուում և թղթապանակում Տարա է, Տարայով է դաշտերը/սյուները և Տարաներ աղյուսակը ցուցադրվում են Դրույթներ Ընդհանուր բաժնի Տարաներ Ակտիվացնել պարամետրից կախված

15.Ապրանքներ տեղեկատուումԿոտորակային մաս սյունը վերանվանվել է Լրացուցիչ չափման միավոր - Կոտորակային մաս

16.Ապրանքներ, Գնորդներ և Առևտրային գործակալներ տեղեկատուներում Խմբագրել կոդը հրամանից բացվող պատուհանի նոր կոդի ավտոառաջարկի ժամանակ այժմ հաշվի է առնվում նոր կոդի նախդիրը

17.Այժմ Ապրանքներ, Գնորդներ և Առևտրային գործակալներ տեղեկատուների նախնական ֆիլտրման պատուհանների Կոդ ֆիլտրը դարձել է բազմանշումային

18.Ավտոմեքենա տեղեկատուում ավելացել է ըստ Ծավալի և Քաշի Նվազագույն տարողությունը և Առավելագույն տարողությունը նկարագրելու հնարավորություն

 

CarsWithWeightVolume

 

19.Ապրանքներ տեղեկատուի Լրացուցիչ էջում ավելացել է Բնութագիր դաշտ, իսկ նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ բնութագիրը ստուգավանդակը, որն ակտիվ լինելու դեպքում ցուցադրվում է Բնութագիր սյունը

 

ProductWithSpecification

 

20.Գնորդի համար երթուղու ձևանմուշ ստեղծված լինելու դեպքում տեղեկատուի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելանում է Փոխարինել գնորդին երթուղիներում հրամանը, իսկ Գնորդ տեղեկատուի պատուհանում Չսպասարկվող դարձնելիս հայտնվում է ""Գնորդ"-ի համար գոյություն ունի "Երթուղու ձևանմուշ", Փոխարինե՞լ գնորդին երթուղիներում" հաղորդագրությունը

21.Այժմ փաստաթղթերը պատճենելիս ընդլայնված դաշտը հնարավոր է ժառանգել

22.Վաճառքներ և Ապրանքների հաշվառում ենթահամակարգերի բոլոր փաստաթղթերի աղյուսակներում ավելացել է տողը պատճենելու հնարավորություն

 

SaleOrderWithCopy

 

23.Այժմ թղթապանակներում նշված տողերով ինֆորմացիոն դաշտերի խմբագրման դեպքում ծրագրային ստուգումներ չեն կատարվում

24.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում Հաշվարկել կոճակը սեղմելիս հայտնվող երկխոսության պատուհանում այժմ Տարաներ աղյուսակը նոր տողում է արտացոլվում

25.Վաճառքի պատվերներ թղթապանակի Ավելացնել ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին հրամանից բացվող երկխոսության պատուհանում ավելացել է Ստեղծման եղանակ դաշտը՝ Ստեղծել նոր տրամադրումներ ըստ առաքիչի, Ստեղծել նոր տրամադրումներ ըստ պատվերի և Ավելացնել հետևյալ տրամադրումներին արժեքներով

 

ProductsProvidingWithCreationMethod

 

26.Վաճառքներ թղթապանակում Դիտել վճարում(ներ)ը և մարում(ներ)ը հրամանից բացվող թղթապանակում ավելացել են Փաստաթղթի տեսակ, Մարման աղբյուր – Կոդ և Մարման աղբյուր – Անվանում սյուները

 

PaymentsAndDischarges

 

27.Այժմ Հարկային հաշիվները և Հաշվարկային փաստաթղթերը ընդլայնումով հարկային ծրագիր արտահանելիս ցուցադրվում է մշակված հաղորդագրությունը

28.Պատվերների տեղաբաշխում մատյանում Տեղաբաշխել ավտոմատ կոճակիը սեղմելիս այժմ ցուցադրվում է մեկ բազմանկյուն

29.Ավելացել է Ըստ առևտրային գործակալի շրջանառություն հաշվետվությունը

30.Վաճառքների մնացորդներ հաշվետվությունում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

Ավելացել են Վճարման ուշացման օրեր և Մեկնաբանություն սյուները

 

SalesReminders

 

Մարման օրեր սյունն այժմ հաշվարկվում է նախնական ֆիլտրման պատուհանի ամսաթվի դրությամբ

Նախնական ֆիլտրման պատուհանի ամսաթիվը դատարկ լինելու դեպքում Մարման օրեր սյունը հաշվետվությունում չի ցուցադրվում                                                                                                                                                   

31.Վաճառքների համեմատական հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում Տրոհել ըստ դաշտը դատարկ չլինելու դեպքում հաշվետվությունում այժմ արտացոլվում է/են նախնական ֆիլտրման պատուհանում նշված ժամանակաշրջանի/ժամանակաշրջանների Խմբավորել, Ցույց տալ բաժնում նշված նշիչների գումարային արժեքները

32.Պատվերների տեղաբաշխում մատյանում ավելացել են Բեռնված (Ծավալ), Բեռնվածություն (%) (Քաշ), Բեռնված (Քաշ), Նվազագույն տարողություն (Քաշ) և Առավելագույն տարողություն (Քաշ) սյուները

33.Ընդլայնման միջոցով Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանում այժմ աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակի Կատարել օգտագործողի գործողությունը հրամանի միջոցով հնարավոր է իրականացնել օգտագործողի կողմից նկարագրված գործողություններ և բացել ընդլայնված Օգտագործողի հաշվետվությունները ու Դիտելու ձևերը

34.Ենթահամակարգերի, թղթապանակների նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է Մանրամասն էջ, որտեղ Պատմություն ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում թղթապանակում ավելանում են Ստեղծող, Ստեղծման ամսաթիվ, Վերջին խմբագրող, Վերջին խմբագրման ամսաթիվ, իսկ Շարժական մասի պատմություն ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում՝ Գրասենյակ ուղարկման ամսաթիվ սյուները

35.Առաքիչի պատվերներ թղթապանակի և Առաքիչի պատվերներ (մանրամասն) հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհաններում Պատվիրել պահեստից/Պատվիրել առաքիչից տեսակն ընտրելու դեպքում համապատասխանաբար ավելանում է Պահեստ/Առաքիչ ֆիլտրը

36.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Առաքումներ էջում ավելացել է Փաստաթղթի տեսակ սյունը, իսկ Պատվերի N սյունը վերանվանվել է Փաստաթղթի N

37.Առաքիչի պատվերներ թղթապանակի Ավելացնել ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին, Ավելացնել ապրանքների տեղաշարժ(եր) ըստ առաքիչների հրամաններից բացվող երկխոսության պատուհանում ավելացել է Ստեղծման եղանակ դաշտը՝ Ստեղծել նոր տրամադրումներ/տեղաշարժեր ըստ առաքիչի, Ստեղծել նոր տրամադրումներ/տեղաշարժեր ըստ պատվերի և Ավելացնել հետևյալ տրամադրումներին/ տեղաշարժերին արժեքներով

38.Այժմ Ապրանքների պահուստավորման ժամանակ Ապրանքների մնացորդների ստուգումը կատարվում է ընթացիկ ամսաթվի դրությամբ

39.Համակարգում ավելացել է Ըստ ապրանքների քաղվածք հաշվետվությունը։ Այդ նպատակով՝

 

ReportsbyProduct

 

Ապրանքների հաշվառում ենթահամակարգում առանձնացվել է Ըստ ապրանքի հաշվետվությունների խումբ, որտեղ ներառված են Ապրանքների գործողություններ, Ապրանքների մնացորդներ, Ապրանքների շրջանառություն հաշվետվությունները՝ համապատասխանաբար վերանվանվելով են Գործողություններ, Մնացորդներ, Շրջանառություն, ինչպես նաև Ապրանքների պահուստավորումների մնացորդներ (մանրամասն) և Ապրանքների պահուստավորումների գործողություններ հաշվետվությունները

Ավելացել է Քաղվածք հաշվետվությունը (արագ հասանելիության ստեղն` Ctrl+L), որտեղ արտացոլվում է նախնական ֆիլտրման պատուհանում նշված ապրանքի քաղվածքը

Ապրանքներ տեղեկատուի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակի Հաշվետվություններում ավելացել է Ապրանքի քաղվածք հաշվետվությունը

Ըստ ապրանքի շրջանառություն հաշվետվության աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Դիտել քաղվածքը հրամանը

40.Ըստ ապրանքի մնացորդներ, Ըստ ապրանքի շրջանառություն, Ըստ առաքիչի ապրանքների մնացորդներ, Ըստ առաքիչի ապրանքների շրջանառություն հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է Ցույց տալ նաև քանակները ըստ լրացուցիչ չ/մ-ի ստուգավանդակը, որն ակտիվ լինելու դեպքում հաշվետվություններում ավելանում են Լրացուցիչ չափման միավոր, Քանակ լրացուցիչ չափման միավորով, Լրացուցիչ չափման միավորի ամբողջական մաս և Լրացուցիչ չափման միավորի մնացորդային մաս սյուները

41.Ավելացել է Գնացուցակ ներքին տպելու ձևանմուշում սյուներ ընդլայնելու հնարավորություն

42.Նախատեսված և փաստացի երթուղիները քարտեզի վրա հաշվետվությունում այժմ Շարժման ուղղության նշանը տեղափոխվել է Ֆիքսված կոորդինատի նշանի վերջում

 

PlannedAndActRoutes

 

43.Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում հաշվետվությունում ավելացել են Շաբաթվա օր և Շաբաթվա օրվա անվանում սյուները

44.Այժմ ընդլայնման միջոցով Ապրանքների գույքագրումներ փաստաթղթում կցված նկարները հնարավոր է արտահանել excel

45.Ավելացել է Հարցում փաստաթղթի ներքին տպելու ձևանմուշ

46.Հարցումներ (մանրամասն) հաշվետվության Սյուներ էջում այժմ հասանելի են նաև Առևտրային գործակալ տեղեկատուի դաշտերը

47.Այժմ Հարցումներ (մանրամասն) հաշվետվությունում, եթե Պատասխանի տեսակը Ընտրման ցուցակ կամ Բազմանշումային ընտրման ցուցակ է, ապա պատասխանում ընտրված արժեքի կոդի փոխարեն արտացոլվում է անվանումը

48.Զանգի սպասարկում պատուհանի Վերջին գործարքներ բաժնում ավելացել է  կոճակը, որը սեղմելիս բացվում է Առաջադրանք թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանը՝ Գնորդ դաշտը լրացված

49.Այժմ Գնորդի ներմուծման excel ֆայլի Կարգավորումներ էջում ավելացել է Լրացնել նաև Քարտեզագրված կազմակերպություն և Հարթակի մասնակից դաշտերը ստուգավանդակը, որն ակտիվ լինելու դեպքում Գնորդի ՀՎՀՀ-ն խմբագրելիս Պատվիրող կազմակերպություն և Հարթակի մասնակից դաշտերը ևս լրացվում են

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է նշված տողերով Ամսաթիվ դաշտը խմբագրելիս օգտագործողի Աշխատանքային ժամանակահատվածը հաշվի չառնելու սխալը

2.Ուղղվել է տեղեկատուների նշված տողերով հեռացման սխալը

3.Ուղղվել է Բաժին տեղեկատուն փակելիս հայտնվող սխալը

4.Ուղղվել է փաստաթղթերում և հաշվետվություններում Առևտրային գործակալին հասանելի պահեստների ապրանքների տողերի ցուցադրման սխալը

5.Ուղղվել է գնորդի խմբով Գնորդի գնացուցակ սահմանված լինելու դեպքում Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի աղյուսակներում գնի ցուցադրման սխալը

6.Ուղղվել է Պատվերների և Վաճառքների համեմատում հաշվետվությունում տողերի կրկնակի արտացոլման սխալը

7.Ուղղվել է Մարում փաստաթուղթը պատճենելիս Մարված փաստաթղթեր ցուցակի կրկնապատկման սխալը

8.Ուղղվել է կանխավճարի ամսաթվից առաջ Մարում ստեղծելու սխալը

9.Ուղղվել է Ապրանքների տրամադրումներ առաքիչին, Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև և Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև փաստաթղթերը excel ներմուծման ֆայլով ներմուծելիս/խմբագրելիս գումարի արտացոլման սխալը

10.Ուղղվել է Ըստ առաքիչի ապրանքների գործողություններ հաշվետվությունում Վաճառք և Վերադարձ գործողությունների Գին և Գումար դաշտերի արտացոլման սխալը

11.Ուղղվել է Ապրանքերի մնացորդներ և Ապրանքների պահուստավորումների մնացորդներ (մանրամասն) հաշվետվությունների գումարային դաշտերի անհամապատասխանության սխալը

12.Ուղղվել է Գնորդները քարտեզի վրա հաշվետվության նախնակական ֆիլտրման պատուհանում մեկից ավել գնորդ նշելու դեպքում գնորդների չցուցադրման սխալը

13.Ուղղվել է Հարցումներ (մանրամասն) հաշվետվության Սյուներ էջում Գնորդ տեղեկատուի դաշտերի արտացոլման սխալը