7.11.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.11.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.11.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.11.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.11.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.11.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.11.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“09” նոյեմբեր 2021թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ Գործակալի ստեղծած փաստաթղթեր թղթապանակից հնարավոր է հեռացնել ընթացիկ/նշված տող(եր)ը

2.Վաճառքի պատվերներ, Վաճառքներ և Վաճառքի վերադարձեր փաստաթղթերի Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը նշված տողերով խմբագրելիս այժմ ծրագրային ստուգումներ չեն կատարվում

3.Վաճառքի պատվերներ, Վաճառքներ, Վաճառքի վերադարձեր, Վճարումներ, Գույքագրումներ թղթապանակների նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է Մանրամասն էջ, որտեղ Պատմություն ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում թղթապանակում ավելանում են Ստեղծող, Ստեղծման ամսաթիվ, Վերջին խմբագրող, Վերջին խմբագրման ամսաթիվ, իսկ Շարժական մասի պատմություն ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում՝ Գրասենյակ ուղարկման ամսաթիվ սյուները

 

SalesOrdersDetails

 

4.Ապրանքների գործողություններ հաշվետվությունում ավելացել է Լրաչուցիչ տեղեկություն սյուն, որտեղ արտացոլվում է փաստաթղթերի Ապրանքներ աղյուսակում լրացված Լրացուցիչ տեղեկությունը

 

ProductsOperationsWithAddInfo

 

5.Առաքիչի մոտ ապրանքների առկայությունը չբավարարելու դեպքում այժմ հայտնվում է “Գործակալի մոտ ապրանքի առկայությունը բավարար չէ” հաղորդագրությունը

6.Ըստ առևտրային գործակալի քաղվածք հաշվետվությունում ավելացել է Գործողություն սյուն, որտեղ արտացոլվում է Գործողության անվանումը

 

StatamentBySalesAgent

 

7.Այժմ Շարժական մասից արագացել է Տվյալների ուղարկում և Տվյալների ստացում գործողությունները

8.ԴրույթներՇարժական սարքեր բաժնում ավելացել է Ցույց տալ փաստաթղթերի ստեղծման ամսաթիվը պարամետրը, որն ակտիվ լինելու դեպքում շարժական սարքերում կարտացոլվի փաստաթղթերի ստեղծման ամսաթիվը

 

OptionsShowCreationDate

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր թղթապանկից հաշվարկային փաստաթղթերի Սերիա և համարի արտացոլման խնդիրը

2.Ուղղվել է SM_CustomerDepositProductsRem OLAP բանաձևի սխալը

3.Ուղղվել է Վճարում փաստաթղթի Մարված փաստաթղթեր աղյուսակում Վաճառք փաստաթղթի համարի կրկնությամբ Գնորդի մնացորդի մուտք փաստաթուղթն ընտրելու դեպքում հայտնվող հաղորդագրության սխալը

4.Ուղղվել է Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև փաստաթղթի ProductesMoveBetweenWarehouse.xlsm ներմուծմուծման ֆայլի սխալը

5.Ուղղվել է Գնորդ տեղեկատուում կոճակի միջոցով գնորդի տվյալները լրացնելիս Անվանում դաշտի չլրացման խնդիրը

6.Ուղղվել է ներմուծման ֆայլերով ծառի արժեքներ ներմուծելիս կոդի երկարության ստուգուման սխալը

7.Ուղղվել է շարժական սարքերից տվյալերի ուղարկում/ստացում գործողությունը կատարելիս դերերի հասանելիության սխալը

 

7.11.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“06” հոկտեմբեր 2021թ

Նոր հնարավորություններ

 

1. ԴրույթներԸնդհանուրՎաճառքի վերադարձեր բաժնի Նախորդ վաճառքների առավելագույն օրերի քանակ պարամետրի արժեքը դարձել է 4 նիշ

2. ԴրույթներՍարքավորումներԶանգի սպասարկում բաժնի Ելքային զանգերի Trunk-ի անվանում պարամետրն այժմ հնարավոր է սահմանել ըստ

 

 

ի

3. Առաքման հանձնարարականի տպվող տեսքի Providing էջում ավելացել է Լրացուցիչ տեղեկություն սյունը, որի արժեքում լրացվում է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Տրամադրվող ապրանքներ և Տրամադրվող տարաներ էջերի Լրացուցիչ տեղեկություն սյան արժեքը

4. Ավելացել է Վաճառքի վերադարձ փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն

5. Ավելացել է փաստաթղթերից անկանխիկ ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

ԴրույթներՍարքավորումներՀԴՄ բաժնում ավելացել է Օգտագործել ՀԴՄ-ի POS-ը պարամետրը

Վաճառք փաստաթղթից Տպել ՀԴՄ կտրոն հրամանից բացվող պատուհանում ավելացել են Կանխիկ և Անկանխիկ ստուգավանդակները, որոնց նշելու դեպքում ակտիվանում են համանուն գումարային դաշտերը, ինչպես նաև ավելացել է Օգտագործել ՀԴՄ-ի POS-ը ստուգավանդակը

Վաճառքներ թղթապանակում ավելացել են Կանխիկ և Անկանխիկ սյուները

 

Սխալների ուղղում

 

1. Ուղղվել է Վճարում փաստաթղթի Վճարված գումար և Մարված վաճառքներ էջի Գումար սյան արժեքի անհամապատասխանության սխալը

 

7.11.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“10” սեպտեմբեր 2021թ

Նոր հնարավորություններ

1.Այժմ համակարգում կիրառվում է maps.armsoft.am քարտեզը

 

7.11.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“31” օգոստոս 2021թ

Նոր հնարավորություններ

 

2.Ժապավենի Օգնություն ներդիրում ավելացել է AnyDesk հրամանը

 

RibbonAnyDesk

 

3.Այժմ աղյուսակներում և դաշտերում Հեռացված փաստաթղթի համարը լրացնելիս հայտնվում է սխալի հաղորդագրություն

4.ԴրույթներԸնդհանուր բաժնում ավելացել է Ի պահ հանձնված ապրանքների հաշվառում պարամետրը, որն ակտիվ լինելու դեպքում փասստաթղթերում ավելանում է Ի պահ հանձնում /Ի պահից վերադարձ էջը, իսկ Ապրանք տեղեկատուում ավելանում է Ի պահ տրվող է ստուգավանդակը

5.Տարաների ի պահ հանձնման սխեմաներ թղթապանակն այժմ արացոլվում է, եթե ԴրույթներԸնդհանուր բաժնի Ի պահ հանձնված ապրանքների հաշվառում և Տարաներ բաժնի Ակտիվացնել պարամետրերը միացված են

6.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Վաճառքի վերադարձերի աուդիտ հաշվետվությունը, որտեղ արացոլվում են հաշվառումներում սխալ գրանցված Վաճառքի վերադարձերը

 

SalesReturnAudit

 

7.Վաճառքի վերադարձ ներքին տպելու ձևանմուշում այժմ հասանելի է Վերադարձի պատճառի անվանում դաշտը

8.Ավելացել է Ապրանքների գործողություններ ըստ գնորդի առցանց հաշվետվության ձևանմուշը

9.Ավելացել է Առևտրային գործակալի քաղվածք առցանց հաշվետվության ձևանմուշը

10.Այժմ Ներմուծման excel ֆայլերի Կարգավորումներ էջի Աղյուսակների խմբագրման մեթոդ բաժնի պարամետրերի արժեքները լռությամբ առաջարկվում է Ավելացնել տողերը

11.Ապրանքներ տեղեկատուում ավելացել է Քաշը մեքենայում դաշտը, իսկ թղթապանակում՝ համանուն սյունը

12.Այժմ Գնորդ տեղեկատուում Հիշել և նոր հրամանից նախորդ գնորդի Գնացուցակ դաշտը ժառանգվում է

13.Ապրանքներ տեղեկատուում Հիշել և նոր հրամանից նախորդ ապրանքի Ապրանքի խումբ և Չափման միավոր դաշտերը ժառանգվում են

14.Գնորդ տեղեկատուի աջ ստեղներից բացվող հրամանների ցուցակի Հաշվետվություններում ավելացել է գնորդին վերաբերող բոլոր հաշվետվությունները

 

CustomerReportsFromDirectory

 

15.Այժմ Գնորդ տեղեկատուի վրա Քարտեզագրված կազմակերպության ID-ն լրացված չլինելու դեպքում թղթապանակի աջ ստեղնից բացվող Գնորդը b2b.armsoft հարթակում հրամանի ժամանակ հայտնվում է սխալի հաղորդագրություն

16.Ապրանք տեղեկատուում ավելացել է Վերադարձվող է ստուգավանդակ, որն ակտիվ լինելու դեպքում Վաճառքի վերադարձ փաստաթղթում հնարավոր է կատարել տվյալ ապրանքնի վերադարձ/ի պահից վերադարձ

17.Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուն այժմ հնարավոր է ներմուծել նաև CusomerPreferredProducts.xlsm ֆայլի միջոցով

18.Այժմ Քարտեզագրված կազմակերպություն բացված չլինելու դեպքում Գնորդ տեղեկատուում կոճակի միջոցով գնորդի տվյալները լրացնելիս Գնորդի գործունեության հասցեն և Աշխարհագրական կոորդինատները չեն լրացվում

19.Այժմ Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս, եթե Գնորդի ՀՎՀՀ-ն սկսվում է 9-ով, ապա հարկային ծրագրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ նշիչը լրացվում է

20.Վաճառքներ թղթապանակում ավելացել է ՀԴՄ կտրոնի N  և Տպվել է գնորդի ՀՎՀՀ-ով սյուները, իսկ Վաճառք փաստաթղթում ավելացել է Տպվել է գնորդի ՀՎՀՀ-ով ստուգավանդակ

21.Վաճառքներ թղթապանակում Դիտել վճարումները և մարումները հրամանը արտացոլվում է, եթե տվյալ տողի Վաճառքի համար ստեղծված է Վճարում կամ Մարում փաստաթուղթ

22.Վաճառքի վերադարձ փաստաթղթում այժմ ապրանքի առկայությունը բավարար չլինելու դեպքում ցուցադրվող սխալի հաղորդագրության տողերի հերթականությունը փոխվել է

23.Գործակալից գումարի ընդունում փաստաթղթին ավելացել է ֆայլ(եր) կցելու հնարավորություն

 

AttachFilesinFrom Agents

 

24.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյան հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Փաստաթղթի խումբ և Գործողություն դաշտերը

 

SaleOrderWorkbookFilter

 

25.Վաճառքների վճարումներ և մարումներ հաշվետվությունում ավելացել է սերիա և համար և Վաճառքի դուրս գրման ամսաթիվ սյուները, որտեղ արտացոլվում են մարված փաստաթղթի սերիան և համարը և դուրս գրման ամսաթիվը

26.Ըստ գնորդի գործողություններ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Փաստաթղթի խումբ և Գործողություն պարամետրերի հերթականությունը փոփոխվել է

27.Այժմ տարբեր ամսաթվեր ունեցող Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթղթերից հնարավոր է տպել Առաքման հանձնարարական

28.Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթղթի Առաքումներ էջը դատարկ լինելու դեպքում այժմ Հեռացնել պատվերները և Հաշվարկել կոճակները պասիվ են

29.Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերի ներմուծման excel ֆայլերի Կարգավորումներ էջում ավելացել է Զրոյական գները լրացնել գնացուցակի տեսակին համապատասխան պարամետրը, որն ակտիվ լինելու դեպքում, այն տողերի համար, որտեղ Գին և Գումար դաշտերը դատարկ են, ապրանքների գները լրացվում է Գնացուցակի տեսակ սյան արժեքին համապատասխան

30.Երթուղու ձևանմուշներ թղթապանակից բացվող քարտեզում կոճակի միջոցով հնարավոր է տեսնել կոորդինատ չունեցող գնորդների ցուցակը

 

RouteTemplateOnMap

 

CustomersWithoutCoordinates

 

31.Առաջադրանքներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Սյուները էջը

32.Հեռախոսային կենտրոնը օգտագործելու դեպքում սերվերի հետ կապի խզման ժամանակ այժմ հայտնվում է “Կապը հեռախոսային կենտրոնի սերվերի հետ չհաջողվեց հաստատել” հաղորդագրությունը

33.Զանգերի պատմություն հաշվետվության աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Զանգել հրամանը, որից անմիջապես հնարավոր է զանգ կատարել

34.Զանգերի պատմություն հաշվետվությունում զանգեր սյունը ֆիլտրելիս այժմ առաջարկվող տարբերակներն արտացոլվում են հայերեն

35.Այժմ Զանգերի պատմություն հաշվետվությունում երևում են նաև ընթացիկ, ինչպես նաև ելքային չպատասխանած զանգերը

36.Զանգի սպասարկում պատուհանում նախորդ զանգից հետո Հեռախոս դաշտը դատարկելիս այժմ նախորդ զանգի կարգավիճակը չի պահպանվում

37.Զանգի սպասարկում պատուհանի Հեռախոս դաշտը դատարկելիս և որևէ գնորդի վրա չգրանցված հեռախոսահամար լրացնելուց հետո այժմ Գնորդ դաշտի արժեքը դատարկվում է

38.Այժմ Patver հավելվածից ավելացել է մատակարարներին համագործակցության հայտ ուղարկելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգում ավելացել է Patver հավելվածի համագործակցության հայտեր տեղեկատուն

 

PatverAppForCooperation

 

Patver հավելվածի համագործակցության հայտեր տեղեկատուի աջ ստեղնից բացվող ցուցակի Ավելացնել գնորդ հրամանի միջոցով հնարավոր է ավելացնել նոր գնորդ, որտեղ ավտոմատ կերպով լրացվում է b2b.armsoft հարթակի Պատվիրող կազմակերպության տվյալները, որից հետո աջ ստեղնից բացվող ցուցակից հնարավոր է հաստատել կամ մերժել նշված հայտը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի վրայից Գնորդը b2b.armsoft հարթակում Աշխարհագրական կոորդինատների տվյալները խմբագրելիս հայտնվող սխալը

2.Ուղղվել է Ապրանք տեղեկատուումԿոտորակային մաս նշիչը հանելու դեպքում Տարայի կլորացման եղանակ դաշտի պարտադիր լինելու խնդիրը

3.Ուղղվել է Վաճառքի պատվերներ թղթապանակից Ավելացնել հետևյալ տրամադրումներին տարբերակով Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթուղթը ստեղծելիս Պահեստ դաշտը տարբեր լինելու դեպքում պահեստի խմբագրման սխալը

1.Ուղղվել է Վաճառքի պատվերներ թղթապանակից Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթուղթը հեռացնելիս հայտնվող սխալը

2.Ուղղվել է մի քանի Վաճառքի պատվերի վրայից Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթուղթը հեռացնելիս Տրամադրվող ապրանքների ընդհանուր գումար դաշտի չթարմացման խնդիրը

3.Ուղղվել է տարբեր ձևանմուշներով Առաքման հանձնարարական տպելիս Առևտրային գործակալի չարտացոլման խնդիրը

4.Ուղղվել է Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթղթի Առաքումներ էջում փակված ապրանքների ցուցադրման սխալը

5.Ուղղվել է փաստաթղթերը e-Invoicing արտահանման եղանակով հարկային ծրագիր արտահանելիս Մատակարարման ամսաթիվ սյան չլրացման խնդիրը

6.Ուղղվել է Գնորդի մնացորդի մուտք ստեղծված լինելու և Ժամկետանց պարտքի սահմանաչափի ստուգում պարամետրը միացված լինելու դեպքում փաստաթղթերը հիշելիս հայտնվող սխալը

7.Ուղղվել է Զանգերի սպասարկման պատուհանի Հեռախոսահամար և Գնորդ դաշտերում Ctrl+ հրամանի սխալը

8.Ուղղվել է Վաճառի պատվերների աշխատանքային մատյան հաշվետվությունը նախնական ֆիլտրման պատուհանի Ցույց տալ ապրանքի զեղչը նշիչով աշխատացնելիս հայտնվող սխալը