Քանակներն առանց հիմք ընտրված վերադարձերի գործողությունների վերագրանցում

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Գործողություններ >

Քանակներն առանց հիմք ընտրված վերադարձերի գործողությունների վերագրանցում

Previous pageReturn to chapter overviewNext page

Քանակներն առանց հիմք ընտրված վերադարձերի գործողությունների վերագրանցում գործողությանբաշխման հաշվառման միջոցով հնարավոր է մինչև ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգում ըստ վաճառքների վերադարձերի քանակների  ակտիվացումը ստեղծված Վաճառքի վերադարձերում ավտոմատ կցել հիմք վաճառքներ (ծրագրի փոփոխություններին կարող եք ծանոթանալ Տարբերակի փոփոխություններ բաժնում)։

Գործողությունը կատարվում է Քանակներն առանց հիմք ընտրված վերադարձերի գործողությունների վերագրանցում պատուհանի միջոցով, որն ունի հետևյալ տեսքը․

 

RetOverwrite

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում կխմբագրվեն միայն տվյալ ժամանակահատվածում ստեղծված, հակառակ դեպքում՝ բոլոր առանց հիմք Վաճառքի վերադարձերը։

Բաժին

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում կխմբագրվեն միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերի առանց հիմք Վաճառքի վերադարձերը։

Գնորդ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում կխմբագրվեն միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդներին վերաբերող առանց հիմք Վաճառքի վերադարձերը։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Փաստաթղթի վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Սևագիր և Գրանցված տարբերակները։ Դաշտում Սևագիր արժեքը նշելու դեպքում կխմբագրվեն միայն Սևագիր վիճակ ունեցող փաստաթղթերը, Գրանցվածի դեպքում՝ միայն Գրանցված փաստաթղթերը։ Դաշտում արժեք չնշելու դեպքում կխմբագրվեն և՛ Սևագիր, և՛ Գրանցված փաստաթղթերը։

Միայն հիմք վաճառք ունեցողները

Ստուգավանդակը նշելու դեպքում կխմբագրվեն միայն հիմք վաճառք ունեցող այն Վաճառքի վերադարձ փաստաթղթերը, որոնք գրանցվել են մինչև ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգում ըստ վաճառքների վերադարձերի քանակների  ակտիվացումը։

 

Առանց հիմք Վաճառքի վերադարձերի վերագրանցումն իրականացվում է Դրույթների Ընդհանուր էջի Վերադարձի քանակի բաշխման եղանակ ըստ վաճառքների պարամետրի արժեքից ելնելով։ FIFO - Ըստ ամսաթվի՝ աճման կարգով պարամետրի դեպքում վերադարձվող ապրանքների քանակներն ըստ վաճառքների բաշխվում են ամենահին վաճառքներից սկսած՝ հաշվի առնելով Նախորդ վաճառքների առավելագույն օրերի քանակ պարամետրի արժեքը։ LIFO - Ըստ ամսաթվի՝ նվազման կարգով պարամետրի դեպքում վերադարձվող ապրանքների քանակներն ըստ վաճառքների բաշխվում են ամենավերջին վաճառքներից սկսած՝ հաշվի առնելով Նախորդ վաճառքների առավելագույն օրերի քանակ պարամետրի արժեքը։