Երթուղու ձևանմուշներն ըստ գնորդների

Ուղղորդիչ:  Երթուղիներ > Հաշվետվություններ և մատյաններ >

Երթուղու ձևանմուշներն ըստ գնորդների

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է գնորդներին վերաբերող երթուղու ձևանմուշների մասին տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Վաճառքի գոտիների համար սահմանված Երթուղու ձևանմուշները։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների համար սահմանված Երթուղու ձևանմուշները։

Շաբաթ

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր շաբաթների համար սահմանված Երթուղու ձևանմուշները։

Շաբաթվա օր

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` շաբաթվա բոլոր օրերի համար սահմանված Երթուղու ձևանմուշները։

Պարբերականություն

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն Պարբերականության տվյալ արժեքն ունեցող, հակառակ դեպքում՝ բոլոր Երթուղու ձևանմուշները։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդների համար սահմանված Երթուղու ձևանմուշները։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել երթուղու ձևանմուշի ընթացիկ տողը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Խմբագրել երթուղու ձևանմուշը․ խմբագրել ընթացիկ տողը ներառող Երթուղու ձևանմուշ փաստաթուղթը։