Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում

Ուղղորդիչ:  Երթուղիներ > Հաշվետվություններ և մատյաններ >

Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է առևտրային գործակալների նախատեսված և փաստացի երթուղիների համեմատման համար: Հաշվետվության միջոցով հնարավոր է տեսնել այցելությունը Գնորդի մոտ միայն նախատեսված էր, միայն փաստացի, թե և՛ նախատեսված, և՛ փաստացի․ վերջին երկու դեպքերի համար հաշվետվությունում նշվում են փաստացի այցելության սկիզբն ու ավարտը, ինչպես նաև՝ կախված երկխոսության պատուհանի կարգավորումից՝ գրանցված փաստաթղթերի գումարները։ Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում հաշվետվության մեջ առանձին սյուների տեսքով բերվում են առևտրային գործակալների կատարած փաստացի այցելությունների ժամանակ ֆիքսված կոորդինատների և գնորդների փաստացի կոորդինատների շեղումներն ու թույլատրելի շեղումները։ Ընդ որում՝ կոորդինատների թույլատրելի շեղումը հաշվարկվում է հաշվի առնելով ֆիքսված կոորդինատների ճշտությունը։ Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում են նշված ժամանակահատվածում առևտրային գործակալների փաստացի և նախատեսված այցելությունները։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների փաստացի և նախատեսված այցելությունները։

Պատվերի գումար

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ կարտացոլվի տվյալ գնորդին փաստացի այցելության արդյունքում առևտրային գործակալի ձևակերպած Պատվեր փաստաթղթի գումարը։

Վաճառքի գումար

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ կարտացոլվի տվյալ գնորդին փաստացի այցելության արդյունքում առևտրային գործակալի ձևակերպած Վաճառք փաստաթղթի գումարը։

Վերադարձի գումար

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ կարտացոլվի տվյալ գնորդին փաստացի այցելության արդյունքում առևտրային գործակալի ձևակերպած Վերադարձ փաստաթղթի գումարը։

Վճարված գումար

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ կարտացոլվի տվյալ գնորդին փաստացի այցելության արդյունքում առևտրային գործակալի ձևակերպած Վճարում փաստաթղթի գումարը։

Ապրանքների գույքագրումներ

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ կարտացոլվի տվյալ գնորդին փաստացի այցելության արդյունքում առևտրային գործակալի կողմից Ապրանքների գույքագրում ձևակերպված լինելու հայտանիշը։