Ապրանքների ապակոմպլեկտավորումներ

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Փաստաթղթեր >

Ապրանքների ապակոմպլեկտավորումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների ապակոմպլեկտավորում փաստաթուղթն օգտագործվում է պահեստում/առաքիչի մեքենայում ապրանքների ապակոմպլեկտավորման համար։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Ապրանքների ապակոմպլեկտավորում փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Ընդ որում՝ նոր փաստաթուղթ ավելացնելիս դաշտի արժեքը առաջարկվում է դատարկ, որը չփոփոխելու դեպքում փաստաթուղթը հիշելիս գրանցվում է ծրագրային հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Ապրանքների ապակոմպլեկտավորում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Տեսակ

Տեսակ դաշտում կարելի է նշել թե որտեղ է(են) ապրանք(ներ)ը ապակոմպլետկտավորվում։ Դաշտին կից ընտրման ցուցակում հնարավոր է ընտրել 0-Պահեստից և 1-Առաքիչից արժեքները։

Պահեստ/Առաքիչ

Պահեստը/Առաքիչը, որտեղ ապրանք(ներ)ը ապակոմպլետկտավորվում է(են): Առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ/Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

Այլ համակարգ ուղարկման վիճակ

Ապրանքների ապակոմպլեկտավորում փաստաթղթի` այլ համակարգ ուղարկման վիճակը: Կարող է ընդունել 2 արժեք՝ Պատրաստ է ուղարկման կամ Ուղարկված է։

 

Ապրանքների ապակոմպլեկտավորում փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

ProductsUnKitting

 

Ապրանքներ ցուցակում լրացվում է կոմպլեկտ ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով և լրացուցիչ տեղեկություն: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow և ավտոլրացման AutoFill կոճակներ: AutoFill կոճակի միջոցով Բաղադրիչներ էջում ավտոմատ լրացվում են տվյալ կոմպլեկտ ապրանքի բաղադրիչները՝ ըստ Ապրանք տեղեկլատուի կոպլեկտներ էջի նկարագրության։ Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Բաղադրիչներ էջի տեսքը հետևյալն է.

 

ProductsUnKittingComponent

 

Բաղադրիչներ աղյուսակում լրացվում է կոմպլեկտ ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, կոմպլեկտի բաղադրիչ ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, նկարագրված քանակը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow կոճակները: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ապրանքների ապակոմպլեկտավորում թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։ 

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

 

note Նշում

Ապրանքների ապակոմպլեկտավորում կարելի է ներմուծել MS Excel-ի ProductsDecomplectation.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates)։