Ապրանքների ելքեր

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Փաստաթղթեր >

Ապրանքների ելքեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների ելք փաստաթուղթը ձևակերպվում է ապրանքների՝  գնորդներին առաքման հետ կապ չունեցող դուրսգրման դեպքում՝ գույքագրումից, խոտանից և այլ ելքերի դեպքում։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Ապրանքների մուտք փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Ընդ որում՝ նոր փաստաթուղթ ավելացնելիս դաշտի արժեքը առաջարկվում է դատարկ, որը չփոփոխելու դեպքում փաստաթուղթը հիշելիս գրանցվում է ծրագրային հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Ապրանքների մուտք փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Պահեստ

Պահեստը, որտեղից ելքագրվում են ապրանքները: Դաշտը տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը:

Հանձնող

Պահեստի պահեստապետի Անուն Ազգանունը: Եթե Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը նշված չէ, արժեքը լրացվում է Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Պահեստապետ դաշտից, հակառակ դեպքում՝ Պահեստ տեղեկատուից։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Գնացուցակի տեսակ

Լռությամբ առաջարկվում է Ընդհանուր էջում նշված Գնորդին կցված Գնացուցակի տեսակը։ Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ բաժնի Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասությունը Վաճառքի համար տրված է:

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

Այլ համակարգ ուղարկման վիճակ

Ապրանքների մուտք փաստաթղթի այլ համակարգ ուղարկման վիճակը: Կարող է ընդունել 2 արժեք՝ Պատրաստ է ուղարկման կամ Ուղարկված է։

 

Ապրանքների ելք փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

ProductsOutput

 

Ապրանքներ ցուցակում լրացվում է գնացուցակի տեսակը, ելքագրվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, գումարը և լրացուցիչ տեղեկություն: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow և ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Տարաներ էջի տեսքը հետևյալն է.

 

ProductsOutput_Containers

 

Տարաներ աղյուսակում լրացվում է պահեստից ելքագրվող տարայի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, գումարը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16 ընթացիկ տողը պատճենելու CopyRow և ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակները: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ապրանքների ելքեր թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

 

note Նշում

Ապրանքների ելք փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ProductsOutput.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):