Ապրանքների առկայության ներմուծում

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Գործողություններ >

Ապրանքների առկայության ներմուծում

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների առկայության ներմուծում հրամանի միջոցով կատարվում է MS Excel-ի ProductsPresence.xlsm ֆայլում լրացված ապրանքների առկայության ներմուծում։ Ֆայլը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates): ProductsPresence.xlsm ֆայլում լրացվում են Ապրանք(ներ)ի՝ Վաճառքների Կառավարում ծրագրի կոդ(եր)ը/արտաքին կոդ(եր)ը, Քանակ(ներ)ը և անհրաժեշտության դեպքում Պահեստ(ներ)ի կոդ(եր)ը, որտեղ առկայությունն անհրաժեշտ է ներմուծել։

Նշված ֆայլի միջոցով ապրանքների առկայությունը ներմուծելու համար անհրաժեշտ է նախապես ռեգիստրացնել ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի Add-ins-ը։

Ապրանքների առկայության ներմուծում հրամանը սեղմելիս բացվող երկխոսության պատուհանի տեսքը հետևյալն է․

 

ProdPresenceImport

 

Ապրանքների առկայության ներմուծում երկխոսության պատուհանը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ապրանքների առկայության ներմուծման արդյունքում ստեղծվող Ապրանքների մուտք և Ապրանքների ելք փաստաթղթերի ամսաթիվը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Ապրանքների մուտքի համար

Ապրանքների առկայության ներմուծման արդյունքում ստեղծվող Ապրանքների մուտք փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը:

Ապրանքների ելքի համար

Ապրանքների առկայության ներմուծման արդյունքում ստեղծվող Ապրանքների ելք փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն ստեղծվող Ապրանքների մուտք և Ապրանքների ելք փաստաթղթերի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Ներմուծել ըստ արտաքին կոդերի

Ստուգավանդակը նշելու դեպքում ներմուծվող MS Excel-ի ProductsPresence.xlsm ֆայլի Ապրանք դաշտում անհրաժեշտ է նշել համապատասխան ապրանքի Արտաքին կոդը։

Ներմուծման աղբյուր

Նշվում է ներմուծման աղբյուր՝ MS Excel։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Զրոյացնել բացակայող ապրանքների մնացորդները

Ստուգավանդակը նշելու դեպքում MS Excel ֆայլում չնշված ապրանքների մնացորդները կզրոյացվեն, հակառակ դեպքում՝ փոփոխության կենթարկվեն միայն ֆայլում առկա ապրանքների մնացորդները։

Ճանապարհ

Այն լոկալ գրադարանը, որտեղ գտնվում է լրացված MS Excel ֆայլը։ Պարտադիր լրացվող դաշտ է։