Նախատեսված և փաստացի երթուղիները քարտեզի վրա

Ուղղորդիչ:  Երթուղիներ > Հաշվետվություններ և մատյաններ >

Նախատեսված և փաստացի երթուղիները քարտեզի վրա

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է առևտրային գործակալների նախատեսվող և փաստացի երթուղիների՝ քարտեզի վրա համեմատման համար: Համակարգի շարժական մասից ստացվող փաստացի երթուղիների մասին տվյալները նախատեսվածի հետ համեմատելով` հնարավոր է դառնում լավագույնս պլանավորել և վերահսկել գործակալների աշխատանքը՝ նաև քարտեզի վրա: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում են առևտրային գործակալ(ներ)ի նշված օրվա փաստացի և նախատեսված երթուղիները՝ քարտեզի վրա։

Առևտրային գործակալ

Պարտադիր լրացվող դաշտ է։ Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Հաշվետվությունում արտացոլվում են նշված առևտրային գործակալ(ներ)ի փաստացի և նախատեսված այցելությունները։

 

Առևտրային գործակալի երթուղու հետագծման վերաբերյալ կարգավորումները տրվում են Դրույթների Շարժական սարքեր էջից։

Բերվող հաշվետվությունում՝ քարտեզի վերևի մասում տեղադրված են հաշվետվության հետ աշխատելու համար անհրաժեշտ հետևյալ գործիքները․

 

table_refresh_32- Սեղմելիս կբերվի երկխոսության պատուհանը և հնարավոր կլինի փոխել դրա պարամետրերը։

Pushpin_red- Նշելու դեպքում քարտեզի մեջ կերևան առևտրային գործակալի չայցելած գնորդները։

Pushpin_green- Նշելու դեպքում քարտեզի մեջ կերևան այն գնորդների աշխարհագրական կոորդինատները, որոնց մոտ այցելությունները նախատեսված էին։

Pushpin_yellow- Նշելու դեպքում քարտեզի մեջ կերևան առևտրային գործակալի նախատեսված երթուղուց դուրս այցելած գնորդները։

Pushpin_blue- Նշելու դեպքում քարտեզի մեջ կերևան առևտրային գործակալի փաստացի այցելության աշխարհագրական կոորդինատները։

Pushpin_blue_green- Նշելու դեպքում քարտեզի մեջ կերևան առևտրային գործակալի այն փաստացի այցելության կոորդինատները, որոնք համընկնում են գնորդի աշխարհագրական կոորդինատների հետ։

pushpin_blue_location- Նշելու դեպքում քարտեզի մեջ կերևան գնորդի մոտ պարբերաբար հավաքագրված կոորդինատները։

button_arrow_right_16- Ցույց տալ շարժման ուղղությունը կոճակը նշելու դեպքում սլաքների միջոցով կցուցադրվի շարժման ուղղությունը։

Քարտեզի տեսքով նկարագրվող երթուղու տեսքը հետևյալն է․

 

RoutesOnMap

 

Նախատեսված և փաստացի երթուղիները քարտեզի վրա հաշվետվության ձախ հատվածում երևում է Առևտրային գործակալների վերաբերյալ տեղեկատվություն՝ Առևտրային գործակալ - Կոդ, Առևտրային գործակալ - Անվանում և Անցած ճանապարհ (մետր)։

 

Նախատեսված և փաստացի երթուղիները քարտեզի վրա հաշվետվության աջ հատվածում երևում են Առևտրային գործակալ(ներ)ի նախատեսվող և փաստացի երթուղին քարտեզի վրա։

 

Հաշվետվության մեջ նշվում է նաև կոորդինատներ չունեցող գնորդների քանակը։

 

Ֆիքսված յուրաքանչյուր կոորդինատի վրա մկնիկի ձախ ստեղնը սեղմելիս կբերվի տվյալ գնորդին այցի մանրամասներ՝ համարը (երթուղու ձևանմուշում նշված գնորդի հերթականությանը համապատասխանող համարը), ամսաթիվը, առևտրային գործակալի անվանումն ու կոդը, Գնորդի անվանումն ու կոդը, Գնորդի հասցեն, այցի ժամային տիրույթն ու տևողությունը (համապատասխանում է շարժական սարքից Գնորդի մոտ Աշխատանքի սկիզբ և Աշխատանքի ավարտ ձևակերպելուն), այցելության արդյունքն ու ձևակերպված փաստաթղթերի գումարները։