Դասավորվածություն

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Ցուցակ >

Դասավորվածություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Ցուցակի տողերը դասավորելու համար պետք է սեղմել համապատասխան սյան վերնագրի վրա։ Կրկնակի սեղմումով փոխվում է դասավորվածության կարգը, որը նշվում է սյան վերնագրի աջ մասում։ Սլաք վերև(UI.Grid.Sort button) և Սլաք ներքև(UI.Grid.Sort button1նշանները ցույց են տալիս դասավորության կարգը` աճման և նվազման:

 

SortByDate

 

Միաժամանակ մի քանի սյուն դասավորելու համար անհրաժեշտ է.

սեղմած պահել SHIFT ստեղնը և սեղմել համապատասխան սյուների վերնագրերի վրա,

սեղմել մկնիկի աջ ստեղնը համապատասխան սյան վերնագրի վրա և ընտրել Դասավորել աճման կարգով/Դասավորել նվազման կարգով հրամանը։

 

Sort

 

Դասավորությունը մաքրելու համար անհրաժեշտ է.

սեղմած պահել CTRL ստեղնը և սեղմել դասավորված սյան վերնագրի վրա,

սեղմել մկնիկի աջ ստեղնը դասավորված սյան վերնագրի վրա և ընտրել Մաքրել դասավորվածությունը հրամանը։

 

Sort1

 

Ամբողջ դասավորությունը մաքրելու համար սեղմել Ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնի Մաքրել դասավորվածությունը կոճակը։

 

sort2

 

Համապատասխան սյունը Դասավորել աճման կարգով/Դասավորել նվազման կարգով կամ Մաքրել դասավորվածությունը կարելի է նաև սեղմել CTRL ստեղնը և սյան հերթական համարի թվային ստեղնը: