Խմբավորում

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Ցուցակ >

Խմբավորում

Previous pageReturn to chapter overviewNext page

Ըստ որևէ սյան խմբավորելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.

կոնտեքստային ցանկից ընտրել Խմբավորել այս սյունով հրամանը,

 

GroupByColumn

 

կոնտեքստային ցանկից կամ ժապավենի Տվյալներ ներդիրից ընտրել Բերել խմբավորման վահանակը հրամանը: Սյան անվանումը տեղափոխել վահանակի մեջ:

 

GroupNew

 

Խմբավորված սյուներն ապախմբավորելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.

սյան վերնագրի վահանակի կոնտեքստային ցանկից ընտրել Ապախմբավորել հրամանը,

 

Ungroup

 

քաշել սյան վերնագիրը խմբի վահանակից և տեղադրել սյուների վերնագրի վահանակում

Ժապավենի Տվյալներ ներդիրի Խմբավորում բաժնից ընտրել Ապախմբավորել կոճակը.

 

Group2

 

Բոլոր սյուների խմբավորումն հանելու համար կոնտեքստային ցանկից պետք է ընտրել Մաքրել խմբավորումը հրամանը:

 

Ungroup1

 

Խմբավորման դասավորությունը փոխելու համար հարկավոր է սյան անվանումը տեղափոխել մի դիրքից մեկ այլ դիրքի:

 

Խմբավորված տողերը բացելու կամ փակելու համար հարկավոր է.

սեղմել Խմբի բացման կամ փակման նշանի վրա

 

GroupButton

 

կրկնակի սեղմել խմբավորված տողի վրա

նշել խմբավորված տողը և սեղմել Սլաք աջ (բացելու համար) կամ Սլաք ձախ (փակելու համար)

Բոլոր փակված տողերը բացելու համար Խմբավորման վահանակից պետք է կոնտեքստային ցանկից ընտրել Բացել կամ Փակել հրամանը:

 

GroupFullexpand

 

Այս գործիքի միջոցով հնարավոր է մի քանի տող խմբավորել ըստ սյուների։ Օրինակ՝ անհրաժեշտ է կառուցել Ապրանքների շրջանառություն հաշվետվությունը ոչ բացված ըստ պահեստների։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կանչել հաշվետվությունը և ժապավենի Տվյալներ ներդիրից ընտրել Խմբավորել ըստ սյուների հրամանը։

 

GroupByCollums

 

Ստեղծված հաշվետվությունում արտացոլվում են ապրանքները՝ խմբավորված ըստ Կոդ, Անվանում սյուների, իսկ Մնացորդներ, Մուտքեր, Ելքեր սյուներում ցույց է տրվում խմբավորված տողերի հանրագումարը։