Ցուցակը XLS կամ XLSX ֆորմատով արտահանելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ խմբի Արտահանել Excel կոճակը ցանկից ընտրել Արտահանել xls, Արտահանել xlsx կամ Արտահանել xlsx (մեծ տվյալներ) տարբերակը:
Արտահանման տարբերակն ընտրելուց հետո հայտնվում է Save As երկխոսության պատուհանը, որը թույլ է տալիս խմբագրել ֆայլի անունը և ընտրել արտահանման թղթապանակը: Save կոճակը սեղմելիս ցուցակը կարտահանվի ընտրված թղթապանակ և կբացվի խմբագրման համար:
Նշում |
Excel արտահանվում են ցուցակում ցուցադրվող բոլոր տողերը: Նշված տողերն արտահելու համար կարելի է օգտագործել ֆիլտրման հնարավորությունը: Նշված տողերը ֆիլտրելու համար կարելի է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնում գտնվող Ֆիլտրել նշվածները կոճակը: |