Ֆիլտր

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Ցուցակ >

Ֆիլտր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տվյալները ֆիլտրելու համար մկնիկը պահել տվյալ սյան անվան վրա և սեղմել հայտնված ֆիլտր կոճակը (UI.Grid.filter button): Տվյալները ֆիլտրելու համար պետք է նշել ցուցակի համապատասխան տողերը:

 

Filter1

 

Տվյալները որևէ արժեքով ֆիլտրելու համար անհրաժեշտ է ֆիլտրվող արժեքի վրա կատարել մկնիկի աջ սեղմում և ֆիլտրել այդ արժեքով:

 

Filter2

 

Արագ ֆիլտրման համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնում գտնվող Բերել ֆիլտրման տողը կոճակը կամ CTRL+Q ստեղների համադրությունը: Անհրաժեշտ տվյալը ֆիլտրելու համար այն մուտքագրել հայտնված ֆիլտրման տողի համապատասխան սյունում:

Նշված տողերը ֆիլտրելու համար սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնում գտնվող Ֆիլտրել նշվածները կոճակը:

 

filter3

 

Ֆիլտրի խմբագրման համար անհրաժեշտ է սեղմել Խմբագրել ֆիլտրը կոճակը ֆիլտր վահանակի վրայից:

 

Filter4

 

Սյանը վերաբերող ֆիլտրը մաքրելու համար անվան վրա կատարել մկնիկի աջ սեղմում և ընտրել Մաքրել Ֆիլտրը հրամանը։

 

Filter5

 

Ցանկի ֆիլտրը մաքրելու համար սեղմել Մաքրել ֆիլտրը կոճակը ֆիլտր վահանակի վրայից:

 

Filter6

 

Ֆիլտրն անջատելու/միացնելու համար պասիվացնել/ակտիվացնել Անջատել/Միացնել ֆիլտրը ստուգավանդակը՝ ֆիլտր վահանակի ձախ մասից:

Ամբողջ ցուցակով որևէ տվյալ փնտրելու համար սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնում գտնվող Փնտրել կոճակը և հայտնված փնտրման տողում մուտքագրել փնտրվող արժեքը: Այդպիսի տողի առկայության դեպքում այն դառնում է ընթացիկ (նշիչը տեղափոխվում է նրա վրա): Փնտրման տողը կարելի է կանչել նաև սեղմելով CTRL+F ստեղները։

 

Filter7

 

ֆիլտր կիրառելու համար նախատեսված գործիքները խմբավորված են նաև Ժապավենի Տվյալներ ներդիրի Ֆիլտրել բաժնում:

 

UI.Grid.Filtr9

 

Ցուցակի տպման ձևում ֆիլտրման պայմանները ներառելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Տպելու դրույթներ UI.Grid.Parameters.PrintOptionsButton կոճակը և ընտրել Տպել ֆիլտրման պայմանները դրոշակը:

 

UI.Grid.Filtr.PrintOptions

 

Տպման ձևում ֆիլտրման պայմանները ցուցադրվում են ցուցակից առաջ վերևի մասում:

 

Filter8