SMS հաղորդագրություններ

Ուղղորդիչ:  b2b.armsoft հարթակ > Մատյաններ >

SMS հաղորդագրություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում է Գնորդներին՝ վճարումների վերաբերյալ ուղարկված SMS հաղորդագրությունների պատմությունը։ SMS հաղորդագրության ուղարկման համար անհրաժեշտ է Գնորդներ տեղեկատուի Կոնտակտներ էջում լրացնել Հեռախոս դաշտը և նշել Ուղարկել SMS ստուգավանդակը։ Գնորդներին՝ իրենց կատարած Վճարումների մասին ծանուցում ուղարկելիս SMS հաղորդագրության մեջ նշվող մեր Կազմակերպության անվանումը հնարավոր է խմբագրել Դրույթներ պատուհանի b2b.armsoft հարթակ էջի Կազմակերպության անվանումը SMS-ի համար դաշտում։

Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում են նշված ժամանակահատվածում Գնորդներին՝ իրենց կատարած Վճարումների մասին փաստող SMS հաղորդագրությունները։

Գնորդ

Գնորդը, որի համար ձևակերպվում է SMS հաղորդագրություններ մատյանը Կարող է ընդունել արժեքներ Գնորդներ տեղեկատուից։

Միայն ուղարկվածները

Ստուգավանդակը նշելու դեպքում մատյանում կարտացոլվեն նաև միայն ուղարկվածները: