ABC վերլուծության սխեմաներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

ABC վերլուծության սխեմաներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուում սահմանվում են վաճառքների ABC վերլուծություն հաշվետվության ստեղծման համար հիմք հանդիսացող սխեմաները։ Համակարգում առկա է Դասական վերլուծության սխեման, ըստ որի A դասին կպատկանեն ընդհանուր վաճառքներում գումարային մինչև 80, B դասին 80-95 և C դասին՝ 95-100 տոկոս չափաբաժին (ըստ հասույթի կամ քանակի) ապահոված ապրանքների վաճառքները։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

ABC վերլուծության սխեմաներ տեղեկատուի տեսքը հետևյալն է.

 

ABCAnalyseSch

 

ABC վերլուծության սխեմաներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

ABC վերլուծության սխեմայի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

ABC վերլուծության սխեմայի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

ABC վերլուծության սխեմա աղյուսակում անհրաժեշտ է լրացնել Դաս և Տոկոս սյուների արժեքները, ընդ որում՝ Տոկոս սյան արժեքների հանրագումարը չի կարող գերազանցել 100%-ը։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: