OLAP խմբեր

Ուղղորդիչ:  OLAP-ի հնարավորությունները ՀԾ-Բանկ համակարգում >

OLAP խմբեր

Previous pageReturn to chapter overviewNext page

 

OLTP պահոցից տվյալների արտահանումը OLAP պահոց իրականացվում է OLAP խմբերի միջոցով։ OLAP խմբերը իրենցից ներկայացնում են որոշակի կառուցվածք ունեցող տվյալների ամբողջություն, որոնք հնարավոր է լինում օգտագործել որոշակի վերլուծական կամ ՀՀ ԿԲ հաշվետվությունների ստացման համար, ինչպես նաև բանաձևերի կամ Ֆունկցիաների նկարագրության համար։

 

Նշված խմբերը կարելի է դիտել համապատասխանաբար  «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ»-ի «OLAP խմբերի տեղեկատու» և «Օգտագործողի OLAP խմբերի տեղեկատու» կետերից:

 

Տեղեկատուներում մկնիկի աջ ստեղնով առաջարկվող ֆունկցիայից հասանելի են որոշակի գործողություններ համապատասխան խմբերի համար (խմբագրել, դիտել, ջնջել, դիտել պատմությունը, ավելացնել ագրեգատային խումբ, դիտել խմբի ագրեգատները, արտահանել խումբը, իսկ «Օգտագործողի OLAP խմբերի տեղեկատու»-ից նաև հասանելի են «խմբագրել/դիտել խմբի կառուցվածքը», «ստեղծել խմբի աղյուսակ», «վերահաշվարկել ագրեգատները», «դիտել հաշվետվությունը», «դիտել բանաձևերը» գործողությունները):

 

Անհրաժեշտության դեպքում կարելի է վերամիավորել OLAP խմբերը կամ հեռացնել OLAP խմբերը:

 

 


Տե՛ս նաև

OLAP խմբերի տեղեկատու

OLAP խմբերի ծառեր

Արտահանում OLTP համակարգից

Ընդունված խմբերի ուղղորդիչ

OLAP խմբերի *.olp ֆայլերի ընդունում

 

 

 

© 2019 Հայկական Ծրագրեր