«OLAP գործառնավար ԱՇՏ» -> «Արտահանում OLTP համակարգից» ֆունկցիան թույլ է տալիս կատարել տվյալների (OLAP խմբերի) արտահանում OLAP պահոց կամ տեքստային *.olp ընդլայնում ունեցող ֆայլի մեջ:
OLAP պահոց արտահանումը կատարվում է ցուցակից նշելով համապատասխան խումբը։ Ցուցակում երևում են միայն այն խմբերը, որոնց վրա «Խմբի ընդունում» ստուգավանդակը նշված է։
Տվյալների արտահանման պատուհանը ունի հետևյալ տեսքը՝
«Հաշվետվությունների արտահանում (տեքստային)» պարամետրի արժեքը լռությամբ առաջարկվում է EXPTEXTF համակարգի գլոբալ պարամետրի արժեքից կախված։ Պարամետրի «Ոչ» արժեքի դեպքում նշված կլինի «Հաշվետվությունների արտահանում (OLAP)» ստուգավանդակը։ Անհրաժեշտության դեպքում օգտագործողը կարող է ընտրել անմիջապես արտահանման պատուհանում տեքստային արտահանման հնարավորությունը։
Խմբերի արտահանման ժամանակ հաշվի է առնվում խմբի վրա նշված` «Օրական է արտահանվում» դաշտի արժեքը։ Այն լռությամբ առաջարկվում է արտահանման հարցման պատուհանում։ «Օրական» ստուգավանդակը տեղադրված լինելու դեպքում խումբը կհաշվարկվի և կարտահանվի սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար, նշված չլինելու դեպքում` հաշվարկը կիրականացվի սահմանված ժամանակահատվածի համար և կարտահանվի միայն ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ։
Օգտագործողի և OLAP խմբերի արտահանման, ինչպես նաև դիտման ժամանակ գործողության ընթացիկ վիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ տվյալ պատուհանի ներքևի հատվածից: Հնարավոր է նաև արտահանումը և դիտումը ընդհատել, ընդ որում` արտահանումը ընդհատելուց հետո OLAP գործառնավարի ԱՇՏ -> Ընդունված խմբերի ուղղորդիչում "Մեկնաբանություն" սյան մեջ կգրվի «Սխալ»:
Պատուհանի նկարագրություն
Արտ. |
Այս դաշտում արժեքի առկայությունը նշանակում է այդ խմբի ներառումը նշված պրոցեսի մեջ: |
Խմբի կոդ |
Տվյալ պրոցեսին մասնակցող խմբի կոդը: |
Անվանում |
Տվյալ պրոցեսին մասնակցող խմբի անվանումը: |
Վերջ. արտ. |
Համակարգում այդ խմբի կոդով առկա վերջին տվյալի ամսաթիվը: |
Սկիզբ |
Պրոցեսում մասնակցող սկզբնական ամսաթիվը: Այն կիրառվում է շրջանառու տվյալներ պարունակող խմբերի համար: |
Վերջ |
Պրոցեսում մասնակցող վերջնական ամսաթիվը: |
Օր. |
Այս դաշտում արժեքի առկայությունը նշանակում է տվյալների արտահանումը օրական՝ նշված ժամանակահատվածի համար: |
Պատուհանում պատկերվում են միայն այն OLAP խմբերը, որոնք ընդունվում են տվյալների պահոց և նշված են «OLAP խմբերի տեղեկատու» բաժնում: Այն դեպքում, երբ EXPTEXTF պարամետրն ընդունում է «Այո» արժեքը, վերը նշված պատուհանի վերնագիրը փոխվում է «Հաշվետվությունների արտահանում (տեքստային)»-ի և այս դեպքում ոչ մի ստուգում չի իրականացվում: OLAP համակարգ տվյալների ներմուծման դեպքում կատարվում են «Խմբերի ընդունում» բաժնում կատարվող բոլոր ստուգումները:
Ֆայլը ստեղծվում է ավտոմատ կերպով օգտագործողի դրույթների «ՕLAP ֆայլերի արտահանման» պարամետրում նշված դիրեկտորիայում: Պարամետրի արժեքը լրացված չլինելու դեպքում արտահանվում է "C:\" դիրեկտորիայում։