«Ընդունված խմբերի ուղղորդիչ» բաժինը բավականին լայն հնարավորություն է ընձեռում ընդունված խմբերի հետ աշխատանքի կազմակերպման առումով: Այն թույլ է տալիս ընտրել տվյալների մշակման ժամանակաշրջանը (սկզբի և վերջի ամսաթվերը), ընտրել տվյալներ «Մասնաճյուղերի տեղեկատու» բաժնում առկա ցանկացած մասնաճյուղի կտրվածքով, «OLAP խմբերի ծառեր» բաժնում գտնվող ցանկացած հաշվետվության համար:
Ընդունված խմբերի ուղղորդիչն ունի հետևյալ տեսքը՝
OLAP ուղղորդիչում հասանելի ֆունկցիաներն են.
- Ավելացնել խումբ - ցանկացած ամսաթվով, ցանկացած մասնաճյուղով և ցանկացած հաշվետվության համար նոր դատարկ խումբ ստեղծելու և հետագայում այն խմբագրելու համար
- Դիտել/խմբագրել - արտահանված խմբերի տվյալները խմբագրելու համար։ Որոշ դեպքերում խմբագրումն անհասանելի է,
- Ջնջել - արտահանված խումբը ջնջելու համար
-Պատճենել - արտահանված խումբը պատճենելու համար
Արտահանել տեքստային - արտահանված խմբի տվյալները տեքստային *.olp ընդլայնմամբ ֆայլի մեջ արտահանելու համար։
Ընդունված խմբերի ուղղորդիչից կարելի է արդեն OLAP արտահանված տվյալները արտահանել տեքստային ֆայլերի ֆորմատով։
Պատճենված խմբերի դիմաց «Մեկնաբանություն» դաշտում գրվում է «Պատճենված» բառը:
COA1,2,3 խմբերի արտահանված տվյալները սխալ լինելու դեպքում արտացոլվում են կարմիր գույնով, եթե «Պարամետրեր» բաժնում նշանակված է համապատասխան CHKTURN (ստուգել հաշվեկշռի շրջանառությունը) համակարգի գլոբալ պարամետրի արժեքը:
Առանց համապատասխան իրավասության խմբերի հետ աշխատանքը չի թույլատրվում: