«Խմբերի ընդունում» բաժինը (օգտագործողին հասանելի լինելու դեպքում) թույլ է տալիս կատարելու OLAP խմբերի ընդունում տվյալների պահոց անմիջապես ֆայլային համակարգից:
OLAP համակարգում տվյալների ներմուծման կազմակերպումը տեղի է ունենում միայն *.olp ընդլայնում ունեցող տեքստային ֆայլերից։ *.olp ընդլայնման ֆայլերը ստեղծվում են ՀԾ-Բանկ համակարգից OLAP խմբերն արտահանելիս ։ Ֆայլում կարող են գտնվել ոչ միայն տարբեր հաշվետվություններ, այլ նաև միևնույն հաշվետվությունը տարբեր ամսաթվերով: Տվյալ խումբը կարող է լինել նաև դատարկ: Ֆայլում գտնվող խմբերը դիտելու համար անհրաժեշտ է ընտրել վերը նշված պայմաններին բավարարող ֆայլը և սեղմել ստեղնը:
Խմբերի ներմուծման օրինակներ
Նշված ցուցակից պետք է ընտրել այն հաշվետվությունները, որոնք անհրաժեշտ է ներմուծել տվյալների պահոց: Ընդ որում կարելի է ընտրել նաև արդեն ընդունված խումբ (այս դեպքում ջնջվում է հին ինֆորմացիան և արտագրվում է նորը): Ընտրվող խմբերը պետք է նշել՝ նրանց կոդի դիմաց դնելով նշանը: Եթե խումբը ընդունված չէ և այն պետք չէ ներմուծել, ապա նրանց կոդի դիմացից պետք է հանել նշանը: Խմբերի ընդունումը կատարվում է ստեղնի սեղմումով, որից հետո ընդունված խմբերի կոդերի դիմաց «Ներմուծված» դաշտում գրվում է «Այո»:
Նշված օրինակում ընտրված է 23040000001 տեքստային ֆայլը, որն ունի *.olp ընդլայնում: Այն իր մեջ ներառնում է մի քանի ատոմար ցուցանիշների խմբեր: Ինչպես նկարից երևում է, բոլոր ատոմար խմբերը ընդունված են (նրանց դիմաց «Ներմուծված» դաշտում գրված է «Այո»):
Խմբի չընդունման դեպքում բերվում է հաղորդագրությունների պատուհան՝ չընդունման պատճառների մասին:
OLAP խմբերի ավտոմատ ներմուծում
|
---|
«Խմբերի ավտոմատ ներմուծում» բաժինը (օգտագործողին հասանելի լինելու դեպքում) թույլ է տալիս իրականացնել OLAP խմբերի ներմուծումը ավտոմատ եղանակով:
Խմբերի ավտոմատ ընդունման ժամանակ կատարվում է որոշակի դիրեկտորիայում գտնվող խմբերի ընդունում: Ընդունվում են միայն այն խմբերը, որոնք նշված են «OLAP խմբերի տեղեկատու» բաժնում: Այստեղ, ի տարբերություն «Խմբերի ընդունում» բաժնի, խմբի չընդունման ժամանակ պատճառների մասին ինֆորմացիա չի բերվում, այլ ուղղակի աշխատանքի ավարտի ժամանակ հայտնվում է հետևյալ պատուհանը՝