OLAP խմբերի տեղեկատու

Ուղղորդիչ:  OLAP-ի հնարավորությունները ՀԾ-Բանկ համակարգում > OLAP խմբեր >

OLAP խմբերի տեղեկատու

Previous pageReturn to chapter overviewNext page

 

 OLAP խմբերի տվյալների ընդունման հետ կապված կարգավորումները և ստուգումները հնարավոր է իրականացնել «OLAP ադմինիստրատոր ԱՇՏ» -> «OLAP խմբերի տեղեկատու»  բաժնում: Այստեղ ձևավորվում են համակարգում առկա խմբերի ավտոմատ ընդունման հետ կապված բոլոր դրույթները (ընդունել տվյալ խումբը, թե` ոչ, ընդունման սկզբնական և վերջնական ամսաթվերը): Այդ դրույթները վերաբերվում են նաև «Արտահանում OLTP համակարգից» բաժնի աշխատանքի կարգավորմանը:  

 

_img1_zoom87

 

 OLAP խմբերի տեղեկատուի մեջ մկնիկի աջ ստեղնով բացվում են խմբերի խմբագրման, դիտման, ջնջման, խմբին ագրեգատային խումբ ավելացնելու, խմբի ագրեգատները դիտելու, խումբը OLAP տվյալների պահոց արտահանելու գործողությունները և պատմությունը:

 Տեղեկատուից է տրվում նաև խմբերի ընդունման իրավասությունները։ Դրա համար անհրաժեշտ է Insert-ով նշել համապատասխան տողերը և գործիքների վահանակի կոճակով տրամադրել համապատասխան օգտագործողների խմբերի ընդունման իրավասությունը։

 

 

Իրավասություններ կարող է տրամադրել միայն ՀԾ-Բանկ համակարգի ադմինիստրատորը։

 

 

OLAP Խումբ

 OLAP խմբի ընդունման դրույթները լրացվում են «OLAP խումբ» փաստաթուղթը խմբագրելով։

 

olpgroup_zoom90

 

 

Փաստաթղթի դաշտերը հետևյալն են.

 

Դաշտ

Նկարագրություն

Խմբի կոդ

OLAP խմբի կոդն է։

Խմբի անվանում/անգլերեն անվանում

Խմբի հայերեն, անգլերեն անվանումներն են, որոնք երևալու են հաշվետվությունների արտահանման և ընդունված խմբերի ուղղորդիչում։

Խմբի ընդունում

Ստուգավանդակի նշման դեպքում հնարավոր կլինի արտահանել խումբը հաշվետվությունների արտահանման պատուհանից։

Սկզբնական/ Վերջնական ամսաթիվ

Դաշտերում նշված ամսաթվերի ժամանակահատվածի համար միայն հնարվոր կլինի արտահանել խումբը։ Ամսաթվերը դատարկ լինելու դեպքում կարելի է արտահանել ցանկացած ժամանակահատվածի համար։

Խմբի տիպ

OLAP Խմբի տիպն է։

Օրական արտահանվող խումբ

Հաշվետվությունների արտահանման պատուհանում նույնանուն ստուգավանդակի լռությամբ առաջարկվող արժեքն է։